Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գլխավոր հերոսի գիտակցության տիրույթով՝ ըստ Իոսիֆ Բրոդսկու․․․

01.31.2023

Մոսկվայի «Պրակտիկա» թատրոնը «Jack՝s Garret» փողոցային փորձարարական պարի խմբի համագործակցությամբ օրերս ներկայացրել է «Ինքն իր հետ միայնակ» պլաստիկական բեմադրությունը՝ նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկու բանաստեղծությունների մոտիվներով։ Այդ պլաստիկ բեմադրության մեջ «Jack՝s Garret» պարային խմբի ստեղծագործական ձեռագիրը միահյուսում է «street dance»֊ը և ժամանակակից պարը։ Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»֊ն։

Բեմադրության հեղինակները դիմել են Բրոդսկու պոեզիային, որը ընթերցման բազմաթիվ տարբերակների հնարավորություն է ընձեռում և տարածություն ապահովում երևակայությունն աշխատեցնելու համար։ Դա բեմադրության մեջ փոխաբերությունների և գաղափարական ուղղությունների ձևավորման հիանալի պայման է, որոնցից ցանկացածի ընտրությունը հանդիսատեսի համար միանգամայն ճշմարիտ է։

«Ինքն իր հետ միայնակ» բեմադրությունը հանդիսատեսին տեղափոխում է ստեղծագործական տառապանքի և ընտրության ճանապարհ անցնող գլխավոր հերոսի գիտակցության տիրույթով․․․






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 503 անգամ