Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բռնակալների մասին՝ թեթևասահ, ուրախ, կատակախաղով, դիմակներով

02.09.2023


Չորս «բռնակալների» կանայք և երեխաները տնքում են հայրիկների հալածանքների տակ։ Ի վերջո, այս իրավիճակին խառվում է խորամանկ և հնարամիտ սինյորա Ֆելիչեն, չորս մանր ու ինքնահավան բռնակալիկների կանանցից մեկը։

Այս սյուժետային գիծն է մոսկովյան «Սատիրիկոն» թատրոնում զարգացնում ռեժիսոր Կոնստանտին Ռայկինը իր նոր բեմադրության մեջ՝ ըստ իտալացի դրամատուրգ Կառլո Գոլդոնիի «Բռնակալիկները» («Սամոդուրի») կատակերգության։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Այս պիեսի տեքստը թեթև է, սահուն, ուրախ,֊ իր գնահատականն է տվել Ռայկինը։֊ Այն բարի է, զվարճալի, հուզիչ և դրա հետ միաժամանակ շատ իրատեսական։ Բացի այդ ես տեսնում եմ, թե որքան ճշգրիտ է այնտեղ դրվագված կյանքի գլխավոր ղողանջը»։

Ըստ ռեժիսորի նյութականի և հոգևորի, կենցաղի և արվեստի այդ ղողանջը առորեականության և թատերայնության բախումից է առաջանում։

Գոլդոնիի «Բռնակալիկները» («Սամոդուրի») պիեսի ընթերցման համար Ռայկինն ընտրել է նոր՝ «Չորս բռնակալներ» վերնագիրը։ Այստեղ հանդիսատեսը կտեսնի դիմակներ և հանդես, ուրախ կատակախաղեր, նորաձևության թեթևսոլիկ հետևերոդների, սիրահար ջահել զույգի և մոլեգին ընտանեկան ե տեսարաններ․․․

«Չորս բռնակալները» մոսկովյան բեմահարթակում Կառլո Գոլդոնիի հեղինակած պիեսներից հինգերրորդ ներկայացումն է։ Առաջին անգամ իտալացի հեղինակի գործերին այստեղ անդրադարձել են 1994թ․֊ին («Հյուրանոցի տիրուհին», ռեժիսոր՝ Ալեքսանդր Գորբան), ապա դրան հաջորդել են «Կյոջինյան խառնակություններ» (1997թ․, ռեժ․՝ Կոնստանտին Ռայկին), «Սինյոր Տոդեո տերը» (2002թ․, ռեժ․Ռոբերտ Ստուրուա) և «Դիպված» (2006թ․, «Բրուսնիկինի արվեստանոց» թատրոն) բեմադրությունները։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 443 անգամ