Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ոչ թե «խոշոր պլանի» էֆեկտ, այլև զուգահեռ մեդիա֊գործողություն

02.21.2023


Ֆրանսիացի դրամատուրգ Բեռնար֊Մարի Կոլտեսի «Բամբակի դաշտերի միայնության մեջ» պիեսի հիման վրա պատրաստած իր բեմադրությունը Աթենքի Օնասիսի անվան մշակութային կենտրոնում թատերասերների ուշադրությանն է ներկայացրել Ռուսաստանից Եվրոպա տարագրված ռեիսոր Տիմոֆեյ Կուլյաբինը։ Այդ մասին սոցիալական ցանցերում կինոգետ Անդրեյ Պլախովի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Գլխավոր դերերում հանդես են գալիս ամերիկացի հայտնի դերասան Ջոն Մալկովիչը և ռուս֊լիտվացի դերասանուհի Ինգիբորա Դափկունայտեն։

«Խաղընկերները զգում են միմյանց մինչև այնպիսի նրբություններ, որ միահյուսվում են միասնական գեղարվեստական օրգանիզմում։ Այդ ժամանակ նրանցից ճիգ չի պահանջվում փոխանակվել դերերով, որն էլ ինչ֊որ որոշակի պահի տեղի է ունենում»,֊ գրել է Պլախովը և նշել, որ երկու կերպարներն էլ ունիֆիկացվել են ոչ միայն մասկուլային դիմահարդարմամբ, սանրվածքով և հագուստով, այլև տեքստն արտաբերելու ձևով, որը թեև գրված է ֆրանսերեն, սակայն այստեղ հնչում է «անգլերեն լեզվի հարուստ և շքեղ երանգավորումներով՝ հաղթականորեն ներկայացվելով թարգմանաբար․։

Բեմադրության մեջ կարևոր տեղ է հատկացված ձայնային ձևավորմանը և տեսագրություն֊պարտիտուրին։ Տեսախցիկները ուղեկցում են դերասանների խաղը և ստեղծում են ոչ թե պարզապես «խոշոր պլանի» էֆեկտ, այլև զուգահեռ մեդիա֊գործողություն։

«Այս բեմադրության մեջ երկու դերասան կա, սակայն մեկ կերպար։ Ժամանակի մեծ մասը մենք անցկացնում ենք հերոսի ենթագիտակցության, տառապալից տեսիլքների մեջ, իսկ նրան մենք այդպես էլ չենք տենում։ Նրա փոխարեն բեմում կան միմյանց հակադրվող երկու կերպար։ Նրանք վարում են լարած, կատաղի և բարդ երկխոսություն։ Դա մարդու երկխոսություն է սեփական թաքուն ցանկությունների և վախերի հետ։ Այն բանի հետ, որոնք նա ռիսկ չի անում ասել, նույնիսկ, ինքն իրեն, այն բանի հետ, որից նա չի կարողանում ազատվել՝ եթե ոչ միայն իրեն կյանքից զրկելով,,,»,֊ «Տերիտորիա» թատերական փառատոնի կայքում բեմադրության գլխավոր ասելիքն է մեկնաբանել Տիմոֆեյ Կուլյաբինը։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 378 անգամ