Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մարդու բնույթը մնացել է անփոփոխ...

02.28.2023


Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի «Հին տուն» թատրոնում շուտով կներկայացվի «Բաբելոն» բեմադրությունը, որի պատումը մարդու բնույթը հնագույն ժամանակներից մինչև այսօր բացահայտելու վերաբերյալ մի յուրահատուկ հետազոտություն է ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ ին։

Պիեսի հեղինակ Եկատերինա Ավգուստնյակի և բեմադրության ռեժիսոր Ելիզավետա Բոնդարի համատեղ աշխատանքի եզրակացությունը միակն է՝ հնագույն ժամանակներից ի վեր, մինչև այսօր, մարդու բնույթը մնացել է անփոփոխ, որովհետև «մարդիկ պահանջում են սպասարկում, իրենց համարում են տիեզերքի կենտրոն և ապրում են աշխարհի մասին սեփական տեղեկատվական պղպջակի մեջ՝ մնալով նրա նկատմամբ խուլ»։ եվ բոլորովին նշանակություն չունի, թե ինչ են անվանում իրեն՝ աստվածուհի, թե, օրինակ՝ պայմանականորեն Մաշա։

Նույնիսկ արհեստական բանականությունը, որ թվում է թե «հսկայական է և սարսափելի», չի տիրապետում այնպիսի անբնական հատկությունների, որոնցով նրան օժտում է մարդը։

Բեմադրության ռեժիսորը ասում է, որ արհեստական ինտելեկտը ընդունվել է որպես առանձին էություն և որոշակի դաշտ, որտեղից գալիս է տեղեկատվությունը, սակայն ինքը ավելի ուշ հասկացել է, որ այն, իրականում, ընդհանրապես չկա։ «Ամենը, ինչ ներկայացնում է արհեստական ինտելեկտը, ներառյալ երաժշտությունը, որը իր ալգորիթմներով նետում է «Յանդեքս երաժշտությունը», դա մարդու կենսագործունեության արդյունք է»,֊ կարծում է Բոնդարը և ընդգծում, որ արհեստական ինտելեկտը դա «մեր արտացոլքն է»։

Պիեսի հեղինակ Եկատերինա Ավգուստնյակը պատմել է, որ իր ստեղծագործությունն իրականում «կենդանի տեքստ է», որի առանձին սյուժետային քայլերը դուրս են բերվել փորձերի ժամանակ՝ հաշվի առնելով դրանց վրա առաջացած կոլեկտիվ հոգեբանական դաշտի վիճակը։ Ըստ այդմ էլ տեքստում կատարվել են սրբագրումներ, իսկ ֆինալը, մինչև փորձի որոշակի պահի, մնում է բաց․․․

Ասենք, որ ֆինալի մի որոշակի տարբերակի հանդիսատեսները ականատեսա կդառնան մարտի 18֊ին, բեմադրության պրեմիերայի օրը։ Իսկ հետո, թերևս, դա հերթական ցուցադրության ժամանակ ցույց կտա« առաջացած կոլեկտիվ հոգեբանական դաշտի վիճակը»։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 447 անգամ