Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երբ դոլարի փոխարժեքը բարձրանում է անկասելիորեն

03.15.2023

Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնում ռեժիսոր Եվգենի Կամենկովիչը ներկայացրել է իր նոր՝ «23֊րդը» բեմադրությունը ըստ Էրիխ Մարիա Ռեմարկի «Սև հուշաքար» վեպի։ Պիեսը անդրադառնում է առաջին համաշխարհային պատերազմի տարիների «կորուսյալ սերնդին» և կյանքի այն իրականությանը, որտեղ «մահը միայն վիճակագրություն» է։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am․֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Բեմադրության մեջ ներկայացված ժամանակաշրջանը նախ և առաջ առանձնանում է պատերազմի հրձիգ երկրի մարդկանց նսեմացումով, կյանքի և ապրուստի աննախադեպ արժեզրկմամբ, երբ դոլարի փոխարժեքը բարձրանում է անկասելիորեն և ամեն օր սահմանում նոր ռեկորդ, հազարից՝ մինչ միլարդներ․․․

Իրավիճակն այնքան բարդ է, որ մահացածներից մնացած թանկարժեք զարդերը, կահույքը, իրերը փոխանակվում են կարտոֆիլով կամ հացով։

Դատարկ բեմում երևում է միայն «1923» թիվը կրող ցուցատախտակը (այն ցույց է տալիս դրամի կուրսը)։

«Երբևէ խաղաղության մասին չեն խոսել ավելի շատ և դրա համար չեն գործել ավելի քիչ, քան մեր ժամանակ», ֊ասում է բեմադրության հերսներից մեկը՝ 25֊ամյա Լյուդվիգը՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների արանքում շունչը տեղը բերելու ժամանակամիջոցում։ Նա առաջին պատերազմ է մեկնել՝ չհասցնելով հասունանալ, իսկ երկրորդի ժամանակ ստիպված է զբաղվել մահվան առևտրով։ Լյուդվիգը աշխատում է թաղման բյուրոյում, իսկ հանգստյան օրերին երգեհոն է նվագում հոգեբուժարանին կից եկեղեցում։

Բեմադրությունն ընթանում է հետպատերազմյան միջավայր ներկայացնող երեք առանձին տարածություններում։ Դրանք ներկայացված են սև, կարմիր և դեղին գույներով, որոնք իջեցվում են ՝ բեմը վերածելով մեկ սև գրասենյակի, որտեղ վաճառում են դագաղներ, մեկ գիշերային ակումբի, իսկ երրորդ դեպքում՝ հոգեկան հիվանդների տան բակի․․․ Այդ երեք գույները խորհրդանշում են Գերմանիայի դրոշը։

Հերոսների հանդերձանքը համապատասխանաբար համընկնում են այդ երեք միջավայրերին։ Թաղման ծիսակարգ սպասարկողները բացառապես սև հագուստներով են, այդ թվում նաև Լյուդվիգը, որը կիսագուլպաներ է կրում և 20֊ական թվականներին տարածված գլխարկ։ «Կարմիր հողմաղաց» կաբարեում բոլորը՝ մարմնավաճառներից սկսած, դրա տիրոջով ավարտված, հագնված են իրենց գործին համապատասխան, եկեղեցու սպասավորն ու հոգեբուժարանի բժիշկն էլ նախընտրում են դեղինը; Իսկ հոգեբուժարանի բուժառուները իրենց զինվորական կամ սիրային հարաբերությունները ներկայացնում են դեղին զոլավոր հագուստներով։

Բեմադրության ավարտին եռագույն հարթակները միանում են։ Դա Գերմանիայի դրոշն է։ Նրա «Ստրկության սևի միջից, արյունալի մարտերի վրայով դեպի ազատության ոսկե լույս» խորհուրդն այս դեպքում բոլորովի այլ իմաստ է ձեռք բերում։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 426 անգամ