Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառատոն, որի նպատակն է հանդիսատեսային ընկալումների փոփոխությունը

03.17.2023

Հրապարակվել է Եվրոպական խոշորագույն թատերական և այլ կատարողական արվեստների «Holand Festival» փառատոնի ծրագիրը, որը կայանալու է 2023թ․֊ի հունիսի 1֊ից հուլիսի 1֊ը՝ Ամստերդամում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Այն թվով 76֊րդն է և նրա գլխավոր թեման կլինի մարդկանց և սոցիալական խմբերի, «այդ թվում նաև արվեստագետների և հանդիսատեսների» միջև փոխըմռնումը;

Մասնավորապես ստուգատեսի համար առանձին թեմա կդառնա համակարգային բռնությունը, մարդկանց և բնական պաշարների շահագործումը։ Այդ հիմնախնդիրների պատասխանները միջոցառումը պետք է փորձի գտնել հանդիսատեսներին առաջարկելով ոչ թե հեռավորություն պահպանել կամ օտարվել, այլ թուjլատրել, որ «իրենք լինեն խոցելի․․․»։

«ուրիշի, այդ թվում արվեստագետի մեջ ոչ թե «էկզոտիկ այլին» այլ ինքն իրեն, որպես մարդկություն տեսնելը»։

Թատրոնի և կատարողական արվեստների այս յուրահատուկ ստուգատեսի ծրագիրը կազմված է մի քանի բաժիններից։ Այստեղ առանձին ուղղություններով ներկայացված են դրամատիկական, երաժշտական, օպերային և խորեոգրաֆիական բեմադրությունները, մուլտիդիսցիպլինար նախագծերը, ինչպես նաև համերգները և ցուցահանդեսները։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 372 անգամ