Կիրիլ Սերեբրեննիկովի «Մեր ժամանակի հերոսը» կրկին անհետացել է ազդագրերից03.20.2023
Ռուսաստանի Մեծ թատրոնը չեղյալ է համարել իր Նոր բեմում մայիսի 5֊ին, 6֊ին և 7֊ին նախատեսված «Մեր ժամանակի հերոսը» բալետի ցուցադրությունները, որոնք բեմադրել է Եվրոպա տարագրված հայտնի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Թատրոնը չի բացատրել նման որոշման պատճառը, բայց նշենք, որ նախապես հայտարարված բեմադրության փոխարեն, որոշել է նույն օրերին ցուցադրել «Վարպետը և Մարգարիտան» բալետը։
«Մեր ժամանակի հերոսը» բալետը 2016թ․֊ին երեք («Լավագույն բալետ», «Լավագույն լուսային նկարիչ՝ երաժշտական թատրոնում» և «Լավագույն կոմպոզիտորական աշխատանք») անվանակարգերում արժանացել է Ռուսաստանի թատերական հեղինակավոր «Ոսկե դիմակ» մրցանակի։
Կիրիլ Սերեբրեննիկովի լիբրետոյով ստեղծված բալետը , որի պրեմիերան տեղի է ունեցել 2015թ․֊ին, թատրոնի խաղացանկից անհետացել էր դեռևս 2022թ․֊ի գարնանից։ Սակայն այս տարի կրկին վերադարձվել էր Մեծ թատրոնի մայիսյան ազդագիր։ Եվ հանկարծ, միանգամայն անսպասելի, մարտի 18֊ին փոխարինվել է այլ բեմադրությամբ։
«Շիզոֆրենիա, ինչպես արդեն ասվել է»,֊ այսպես է որակել իր բեմադրության նկատմամբ թատրոնի կատարած քայլը Կիրիլ Սերեբրեննիկովը՝ հիշելով բուլգակովյան հայտնի վեպի հերոսներից մեկի այդ արտահայտությունը։
![](upload/Serebrennikov Chexyal Nerkayatsum.jpg)