Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կիրիլ Սերեբրեննիկովի «Նուրեև» բալետը հեռացվել է Մեծ թատրոնի խաղացանկից

04.19.2023

Ռուսական զորքերի կողմից Ուկրաինայում սանձազերծված պատերազմի պատճառով Եվրոպա տարագրված հայտնի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի «Նուրեև» բալետը հանել են Մեծ թատրոնի խաղացանկից։ Այդ մասին «.interfax.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

«Նուրեև» բեմադրությունը խաղացանկից հանվել է համաձայն ստորագրված օրենքի,֊ հայտարարել է թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը և նշել, որ օրենքում «բացարձակ միանշանակ ընդգծվում են ոչ ավանդական արժեքները քարոզելու մասին հարցերը։

«Բնական է, որ հենց օրենքը ստորագրվեց, թատրոնը որոշում կայացրեց այդ բեմադրությունը խաղացանկից հանելու վերաբերյալ․,֊ ասել է Ուրինը։

«Նուրեև» բալետը, որի պրեմիերան կայացել է 2017թ․֊ին․ նվիրված է ռուսաստանցի հռչակավոր պարող Ռուդոլֆ Նուրեևին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2022թ․֊ի դեկտեմբերի 5֊ին ստորագրել և հաստատել է ԼԳՏԲ֊ի մանկապղծության, սեռը փոխելու քարոզն արգելելու և այդ օրենքը խախտողներին պատժելու մասին օրենքը։

Ի դեպ, Սերեբրեննիկովի այդ բեմադրությունը Մեծ թատրոնում սկսել են չցուցադրել 2022թ․֊ի գարնանից, թեև դրանից հետո այն ցուցադրելու ազդագրեր երբեմն երևացել են, ապա, անմիջապես հեռացվել։ Այդ մասին նշել է «teatral-online.ru»֊ն։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 216 անգամ