Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆեյք էջ է բացում և որպես միայնակ աղջիկ հաղորդակցվում որդու հետ

04.20.2023


Ապրիլի 19֊ին Մոսկվայի «Տագանկայի վրա» թատրոնում ցուցադրել են, թե ինչպե՞ս մոր սերը կարող է սպանել որդուն։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ria.ru»֊ին։

Ներկայացումն ստեղծող «Արթ֊գործընկեր» գործակալությունը իր բեմադրությունը վերնագրել է «Այդ բոլորը նա (մայրս) է»:

Սյուժեի կենտրոնում մի մայր է, որն ամուսնու մահից հետո չի կարողանում հարաբերությունները կարգավորել անչափահաս որդու հետ։ Որպեսզի տղայի մասին ավելի շատ բան իմանա, կինը խորամանկ պլան է հորինում։ Նա սոցիալական ցանցում ֆեյք էջ է բացում և սկսում է, որպես միայնակ աղջիկ, վիրտուալ միջավայրում հաղորդակցվել որդու հետ։

Բայց իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, երբ տղան սիրահարվում է համացանցային «ընկերուհուն» ։ Բայց շուտով իսկությունը պարզվում է։ Տղան հայտնվում է ողբերգական իրավիճակում։

Հանդիսատեսին այս պատմությունը հիշեցնում է Ֆրեյդի սիրած ողբերգությունը Էդիպ արքայի մասին, որը, հոր զոհվելուց հետո առանց իմանալու, որ գործ ունի սեփական մոր հետ, սիրահարվում և ամուսնանում է նրա հետ։

Սակայն, մոսկովյան այս նոր պրեմիերայի բեմադրիչ Դանիլ Չաշչինը ընդունելով իր բեմադրության մեջ ֆրեյդիզմի առկայությունը, այնուամենայնիվ կարծում է, որ այս դեպքում իմաստն այլ է։

«Սա նախ և առաջ փլուզման, տարանջատման, ընտանիքի կոտորակման մասին է։ Այն մասին է, թե ինչպես են մարդիկ փորձում միմյանց ընդառաջ գնալ և չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել»,֊ նշել է ռեժիսորը և ավելացրել, որ իր բեմադրությունը ընդհանուր լեզվի որոնման մասին է։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 222 անգամ