Առանց ընդմիջման (10 ժամ) «Օպերա նոն֊ստոպ»04.26.2023
Մոսկվայի Ստանիսլավսկի «Էլեկտրաթատրոն»֊ում մեկնարկել է «Օպերա նոն֊ստոպ» անունով նախագիծ, որի շրջանականերում պետք է հեռարձակվեն արդեն գոյություն ունեցող օպերաներ՝ ինստալացիայի ռեժիմով։ Այդ ռեժիմը ենթադրում է, որ ներսում կարելի է լինել ազատ, ժամանակի ցանկացած միջոցին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով « teatral-online.ru»֊ին։
Նախագծի համար պատրաստված օպերաների տեսագրությունները և կիոնկարները, կտեղադրվեն յուրաքանչյուրի համար հատուկ ստեղծված տարածության մեջ, որտեղ ցուցադրված են բեմադրության հերոսների հագուստները, տարբեր առարկաներ և սցենոգրաֆիան։ Ինքը՝ ցուցադրությունը, շրջանաձև է և առանց կանգառի շարունակվում է ցերեկվա ժամը 12֊ից մինչև երեկոյան 22֊ը, այսինքն կառուցված է որպես առանց ընդմիջման հեռահաղորդման ձևով՝ փաստացի «եռաչափ» տարածությունում, որը հնարավորություն է տալիս ամբողջովին խորասուզվել բեմադրության մեջ։
Նախագիծը կմեկնարկի թատրոնի գեղարվեստական ղեկավար Բորիս Յուխանանովի և կոմպոզիտոր Դմիտրի Կուրլյանդսկու «Օկտավիա։ Տրեպանացիա» օպերայի հեռարձակմամբ։ Այն անդրադառնում է բռնակալության ավերիչ ուժին՝ խորհրդանշորեն ցուցադրելով պատմությունը Հռոմի կայսր Ներոնի, ապա և Լենինի մասին Տրոցկու հեղինակած էսսեի միջոցով։
Հիշեցնենք, որ այս օպերայի համաշխարհային պրեմիերան կայացել է «2017թ․֊ին «Holland Festival»֊ի ժամանակ։ Վերջին անգամ եվրոպացիների ու ռուսաստանցիներից շատերի բարձր գնահատականն ստացած օպերան կենդանի կատարմամբ ցուցադրվել է 2021թ․֊ի ապրիլի11֊ին։
«Ստանիսլավսկի էլեկտրաթատրոնի» այս նոր նախագիծը բացառիկ հնարավորություն է այս բեմադրությունը կրկին դիտելու համար։
Իսկ ընդհանրապես «Օպերա նոն֊ստոպ» նախագծով հանդիսատեսը հնարավորություն կստանա դիտել 15 օպերային ներկայացում։ Դրանցից յուրաքանչյուրի ցուցադրության ժամանակ նախատեսված է տարածության նոր ձևավորում, որը բնորոշ կլինի միայն կոնկրետ բեմադրության համար։