Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռոմեո Կաստելլուչչին կմատուցի «Նիբելունգի մատանին»

04.27.2023


Բրյուսելի «Լա Մոննե» թատրոնում պլանավորել են եկող՝ 2023-2024թթ․ թատերաշրջանում բեմադրել Վագների «Նիբելունգի մատանին» քառապատում օպերային շարքը։ Առաջիկա երկու թատերաշրջանների ընթացքում այդ չորս օպերաները կբեմադրի իտալացի ռեժիսոր Ռոմեո Կաստելլուչչին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով « oteatre.info»֊ին։

2023-2024թթ․ թատերաշրջանը «Լա Մոննե»֊ն նվիրել է ճակատագրի կանխորոշվածությանը և ուժին՝ իր գործունեության համար ընտրելով «There will be fate» («Ճակատագիրը կլինի») նշանաբանը։ Ռոմեո Կաստելլուչչիի բեմադրությամբ վագներյան օպերաների շարքը ստեղծված է սկանդինավյան էպոսի հիման վրա։

Ասենք, որ «Լա Մոննե» թատրոնում իր դեբյուտային ներկայացումը Կաստելլուչչին իրականացրել է կրկին ըստ գերմանացի կոմպոզիտորի։ 2011թ․֊ին նա այստեղ բեմադրել է հանճարեղ գերմանացու «Պերսեֆալ» օպերան։ Իսկ դրանից հետո իտալացի ռեժիսորը պարբերաբար բեմ է բարձրացել օպերային արվեստի համաշխարհային այլ գոհարներ՝ Գլյուկի «Օրփեոսը և Էվեիդիկեն» (2014), Մոցարտի «Կախարդական սրինգը»(2018), Օնեգգերի «Ժանա դ՝Արկը խարույկի վրա»(2019), Մոցարտի «Ռեքվիեմը»(2022)։

«Ռեժիսոր և նկարիչ Ռոմեո Կաստելլուչչին առանց որևէ երգիծանքի շարժվում է ուղիղ դեպի վագներյան առասպելի էություն՝ յուրաքանչյուր հանդիսատեսի առաջարկելով այն ընթերցել իր ձևով»,֊ առաջիկա թատերաշրջանի համար Կաստելլուչչի պարգևած ևս մեկ իրադարձային բեմադրության սպասելիքով հայտարարել է թատրոնն իր կայքում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 209 անգամ