Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ահա և բեմադրությունը, որի համար Բերկովիչը և Պետրիյչուկը կալանավորվել են․․․

05.10.2023


Ռուսաստանցի ռեժիսոր Ժենյա Բերկովիչը և դրամատուրգ Սվետլանա Պետրիյչուկը երկու ամսով կալանավորվել են «ահաբեկչությունը արդարեցնելու» գործի շրջանակներում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «meduza.io»֊ին։

Հիշեցնենք, որ նրանց ձերբակալելու պատճառը եղել է Բերկովիչի պատրաստած «Ֆինիստ պարզ բազե» բեմադրությունը։ Այն պատմում է Ռուսաստանից Սիրիա գնացած և արմատական իսլամիստների հետ ամուսնացած կանանց մասին։

«СОСО֊ի դուստրերը» թատերական կազմակերպության ստեղծած բեմադրությունը թողարկվել է 2021թ․֊ին և 2անվանակարգերում արժանացել է «Ոսկե դիմակի»։ Հենց այդ ժամանակ էլ Ռուսաստանի ազգային ազատագրական արմատական շարժման լրատվամիջոցներում տպագրվեց ինչ֊որ մատնագիր այն մասին, որ բեմադրությունը բովանդակությամբ հակառուսական է։

Ավելացնենք, որ մայիսի 9֊ին այս բեմադրության տեսագրությունը youtube-ի իր տիրույթում է տեղադրել «Լյուբիմովկա» թատերական անկախ փառատոնը, որը դիտել ցանկացողներին անվճար հասանելի է այստեղ։։





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 433 անգամ