Ամենից լավ սովորում են ամենամերձավոր մարդկանցից05.15.2023
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում 9֊րդ անգամ կկայանա ընտանեկան սիրողական թատրոնների «Հեքիաթը կգա քո տուն» փառատոնը, որը կընթանա «Խաղաղություն մեր տանը» նշանաբանով։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ria.ru»-ին։
Երկրի տարբեր տարածաշրջաններում առկա ընտանեկան թատրոններից լավագույնները հոկտեմբերի 28-30֊ին կհավաքվեն Մոսկվայում, որտեղ էլ կկայանա հիմնական մեծ փառատոնը։
Ընտանեկան սիրողական թատրոնը հետապնդում է մեկ գլխավոր նպատակ՝ ընտանիքում ձևավորել հոգևոր֊բարոյական այնպիսի հիմքեր, որոնց վրա ձևավորվում է մարդու արժեհամակարգը։
«Շատ կարևոր է, որպեսզի մարդու հոգու ջերմությունը տարածվի նաև նրանց վրա, ով այդ հարցում թերանում է»,֊ նշել է փառատոնի կազմակերպիչներից մեկը։
Փառատոնը նախաձեռնողները կարծում են, որ այս ձևաչափի թատերական արվեստը կարևոր է ոչ թե այն բանի համար, որ երեխաներին նախապատրաստեն դերասան դառնալու, այլ, նախ և առաջ, նրանց ընդհանուր զարգացումը խթանելու համար։
«Թատրոնն այն վայրն է, որտեղ հնարավոր է մարդու հետ զրուցել իր իսկ մասին։ Այդպես ամֆիթատրոնները կառուցվում էին բժշկության աստված Ասկլեպիայի տաճարի հարևանությամբ։ Դրանք նախատեսվում էին այն բանի համար, որպեսզի բուժեն հոգին։ Դա թատրոնի ամենաբարձր առաքելությունն է»֊ նշել է Մոսկվայի Շչուկինի անվան թատերական ինստիտուտի ռեկտոր Եվգենի Կնյազևը։
Նա կարծում է, որ, շնորհիվ իրենց երեխաներով զբաղվող և թատրոնով դաստիարակող ծնողների, տեղի է ունենում ապագա հանդիսատեսների դաստիարակություն։
Փառատոնի կազմակերպիչները վստահ են, որ սիրողական թատրոնից ստացած տպավորությունները մարդն իր մեջ կրում է ողջ կյանքում, քանի որ երեխաներն ամենից լավ սովորում են ամենամերձավոր մարդկանցից։