Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վերջում, հանկարծ, չգիտես ինչու մերկացել են և սկսել մոլեգին պարել․․․

05.30.2023


Տալինում աշխատանքներն է ավարտել վիզուալ թատրոնի TREFF միջազգային փառատոնը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «kommersant.ru»֊ին:

Էստոնիայի մայրաքաղաքում անցկացվող ամենամյա ավանդական TREFF փառատոնը անցկացվում է 13֊րդ անգամ։ Մինչև այս տարի այն համարվում էր տիլնիկային թատրոնների միջոցառում։ Սակայն, Տալինի տիկնիկային թատրոնի վերանվանումը «Երիտասարդական թատրոնի», փոփոխություններ է առաջացրել նաև այդ թատրոնի նախաձեռնությամբ անցկացվող միջոցառման ձևաչափում։

Այն այժմ չի համարվում միայն տիկնիկային; Այս տարվանից, ի դեպ, կորոնավիրուսային համաճարակից հետո ամենամասշտաբային միջոցառումը, վերանվանվել է «Վիզուալ թատրոնի փառատոն»։

4 օր տևած TREFF փառատոնում ներկայացվել է ժանրային առումով և ձևաչափով շատ բազմազան 15 բեմադրություն՝ սկսած երաժշտական֊լուսային ինստալացիայից մինչև ժամանակակից պար, փոքրերին հասցեագրված, տիկնիկային ներկայացումից մինչև հին ու բարի կլոունադան, որտեղ, ի դեպ, առաջատարների թվում միշտ եղել են բրիտանացիները։ Հենց նրանց ներկայացուցիչներն էլ , Դիկ Դաունը և Էդամ Բլեյքը, ներկայացրին իրենց զվարճալի «Կլոունաֆոբիա» բեմադրությունը, որի վերջում, հանկարծ, չգիտես ինչու նրանք մերկացել են և սկսել մոլեգին պարել․․․


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 376 անգամ