Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գլորիա Մաջուլեն իր պիեսներում անդրադառնում է սևամորթ մարդկանց կյանքին

06.01.2023


ԱՄՆ֊ի Նյու֊Յորքի նահանգում գտնվող փոքրիկ քաղաքում (բնակչության թիվը՝ 32 հազար մարդ) ամեն տարի անցկացվող դրամատուրգիական աշխատանքների հերթական մրցույթում հաղթող է ճանաչվել աֆրոամերիկացի կին գրող Գլորիա Մաջուլեի «Մշակութային ցնցում» ստեղծագործությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով « americantheatre.org»֊ին։

«Լիա Ռայան» հիմնադրամը հայտարարել է «Լիա ֊2023»֊ի դափնեկրին և նրան է փոխանցել սահմանված մրցանակը՝ հինգ հազար դրամը։ Բացի այդ խրախուսանքը, հաղթող պիեսը ընթերցանությամբ կներկայացվի նաև քաղաքի Վասսար քոլեջում անցկացվող թատերական սեզոնի ընթացքում։

«Յուրաքանչյուր տարի ինձ համար մեծ պատիվ է հիշել Լիա Ռայանին և նրա ոգին՝ ավելացնելով ևս մեկ ուժեղ թատերական ձայն հաղթողների մեր ընդարձակվող ցուցակում»,֊ հայտարարել է հիմնադրամի վարչության անդամ Էդ Չիթամը։

Դրամատուրգ Գլորիա Մաջուլեն ԱՄՆ տեղափոխվել Տանզանիայի Դոդոմա բնակավայրից։ Այժմ նա բնակվում է Սիեթլ քաղաքում: Նա իր պիեսներում անդրադառնում է սևամորթ մարդկանց մասին պատմությունների, որոնք ապրում են աշխարհի այս կամ այն վայրերում : Նա պիեսներ է գրում աֆրիկացիների և աֆրիկյան սփյուռքի մասին:

«Մշակութային ցնցում» պիեսը երկու աֆրիկացի ուսանողների՝ Տանզանիացի Զահրայի և Քենիացի Հավիի մասին է։ Նանք տեղավորվում են ամերիկյան սևամորթ ուսանողներով բնակեցված հանրակացարանում։ Հանդիպելով մշակութային, ակադեմիական և տնտեսական մարտահրավերների՝ Զահրան և Հավին փորձում են հաղթահարել առաջին կուրսը՝ միաժամանակ հաշվի առնելով այն իրականությունը, թե ինչ է նշանակում լինել սևամորթ Ամերիկայում:

Լիա Ռայան հիմնադրամի ամենամյա այս մրցանակաբաշխությունն անցկացվում է 2010 թվականից։ Այն հարգանքի տուրք է ՝ դրամատուրգ, էսսեիստ, տեքստեր ադապտացնող Լիա Ռայանի հիշատակին, ինչպես նաև չճանաչված կին դրամատուրգներին խրախուսելու և աջակցելու համար։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 212 անգամ