Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իսահակյանի «Ես ռոբոտ եմ» ֆուտուրիստական շարքի երրորդ բեմադրությունը

06.23.2023

Առաջիկա կիրակի օրը Մոսկվայի Նատալիա Սացի անվան մանկական երաժշտական թատրոնում «Ես ռոբոտ եմ» խորագրով ֆուտուրիստական ներկայացումների շարքի վերջին բեմադրությունը կներկայացնի Գեորգի Իսահակյանը։Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « oteatre.info»֊ին։

«200֊ամյա մարդը» վերնագրով բեմադրության համար հիմք է ծառայել Այզեկ Ազիմովի նույնանուն վեպը։

Իր ղեկավարությամբ գործող մանկական թատրոնում իրականացված բեմադրությունների «Ես ռոբոտ եմ» շարքով Իսահակյանը նպատակ ունի քննության առնել մարդու և արհեստական բանականության հարաբերությունները։

Առաջին բեմադրությունը նա պատրաստել և հանդիսատեսին է ներկայացրել 2022թ․֊ին՝ ըստ ժամանակակից ռուս գրող Վիկտոր Պելևինի «Սերը երեք Ցուկերբրինների նկատմամբ» վեպի։ Եռապատման երկրորդ աշխատանքը յուրահատուկ «համակարգչային դրամա» է, որը ռեժիսորը պատրաստել էր ըստ Սփայք Ջոնսի «ՕՆԱ» սցենարով նկարահանված նույնանուն կինոնկարի։ Իսկ եռապատման վերջին «200֊ամյա մարդը» բեմադրությունը սահմանվել է որպես «բալետ֊հոլոգրամմա»
Իսահակյանի բեմադրությունների եռապատման կարևոր բաղադրիչներից մեկը ժամանակակից տեխնալոգիաներն են։ Իսկ երրորդ ներկայացման մեջ առաջին պլան է մղվել բալետի փորձարարական համադրությունը համակարգչային և տեսագրական համակարգերի հետ։

«200֊ամյա մարդու» մեջ կիրառվել է մի տեխնալոգիա, որը հնարավորություն է տալիս միևնույն օբյեկտի ամենատարբեր լուսանկարները փոխադրել 3D մոդելի և այն անիմացնել։ Բեմադրության այդ մասը ձևավորում և ստեղծում է համակարգչային երաժշտության տեխմալոգիաների և վիզուալ էֆֆեկտների հատուկ մասնագետը։

Այս բեմադրությունների փորձարարությամբ հեղինակներն ակնկալում են նյութականացնել «նոր թատերական տիեզերք», որտեղ «արվեստի տարբեր ձևերը՝ թատրոնը, գրականությունը, երաժշտությունը համադրելով միմյանց և նոր տեխնալոգիաների, գիտության վերջին նվաճումների, IT ոլորտի հետ կտան նոր մոգական արդյունք, «որտեղ էլ դրված են ժամանակակից կարևորագույն հարցերի պատասխանները», նշել են Նատալիա Սացի անվան թատրոնում։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 235 անգամ