Ըստ ռեժիսորի Չեխովը Պուտինի համար պատասխանտու է այնքան, որքան Մոլիերը՝ Նապոլեոնի07.17.2023
Ավինյոնի թատերական փառատոնի ոչ պաշտոնական ծրագրում, որտեղ թատերական մենեջերներն իրենց թատրոնների առաջիկա թատերաշրջանի համար ընտրում են ներկայացումներ, «Le Grand Tigre» թատերախումբը ներկայացրել է մի յուրահատուկ աշխատանք, որը կրում է «T.C.H.E.K.H.O.V.»(«Չ․ Ե․Խ․Ո․Վ») խորագիրը և նվիրված է Անտոն Չեխովի կյանքին։ Բեմադրության համար գրական հիմք են հանդիսացել ռուսաստանցի դրամատուրգի 4 գլխավոր պիեսները՝ «Ճայը», «Բալենու այգին», «Քեռի Վանյան» և «Երեք քույրերը»։ Այդ մասին «rfi.fr»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
«T.C.H.E.K.H.O.V.» բեմադրությունը դա մոտ 15 կերպարներ են, որոնք մարմնավորում են երեք դերասաններ։ Նրանք հերթով բեմում մարմնավորում են մեկ Անտոն Չեխովին, մեկ նրա երկու եղբայրներին, մեկ հորը, մեկ Օլգա Կնիպպերին, մեկ պիեսի հրատարակիչներին։
Բեմադրության 80 տոկոսը կազմված է Չեխովից կատարված մեջբերումներից։
Ֆրանսիացի թատերական քննադատները նշում են այս ներկայացման թարմությունը և փայլուն հումորը, որը տարբերվում է ռուսաստանցի դասականի ստեղծագործության մասին ֆրանսիացիների մոտ ձևավորված կարծրատիպից։ «Հենց դա էլ եղել է այս նախագծի նպատակը»,֊ նշել է բեմադրության ռեժիսոր Էտիեն Լյունոն։
«Կարդալով Չեխովի նամակագրությունը և պիեսները, մենք հասկացանք, որ գրողը բավականին ուրախ, առույգ, աշխույժ և հիանալի հումորով մարդ է եղել։ Դա երևում է նրա նամակներից։ Եվ, պարզվում է, որ նա որպես գրող սկսել է դրամ վաստակել հումորիստական պատմվածքներ հրատարակելով։ Հենց այդ հումորը, հղկված երգիծանքը մենք աշխատել ենք ցուցադրել բեմադրության մեջ»,֊ ասել է ռեժիսորը։
Ռեժիսորը նշել է, որ Չեխովն իր ստեղծագործության մեջ շատ է կարևորել հումորը, այնինչ ֆրանսիայում ձևավորվել էր կարծիք, որ նրա պիեսները մռայլ են և մելանխոլիկ։ Լյունոն ընդգծել է, որ այդպիսի չափումներ Չեխովի մոտ կան, բայց իրենց նպատակը եղել է ցույց տալ, որ ինքը՝ Չեխովը եղել է ուրախ, սրամիտ և շփվող անձնավորություն։
Ի դեպ, խոսելով Ռուսաստանի կողմից աուկրաինայում սանձազերծած պատերազմի և ռուսական մշակույթը ներկայացնող գրողի նկատմամբ իր վերաբերմունքի մասին Էտիեն Լյունոն նշել է․ « Ես կարծում եմ, որ այդտեղ Չեխովը գործ չունի։ Եվ սխալ կլիներ մտածել, որ նրա ներկայացումների բոյկոտումը ինչ֊որ ձևով կարող էր օգնել ռուս֊ուկրաինական, մասնավորապես մշակութային կոնֆլիկտում։ Չեխովը Պուտինի համար պատասխանտու է ոչ ավելի, քան Մոլիերը պատասխանատու է Նապոլեոնի կամ Շեքսպիրը Ֆոլքլենդյան պատերազմի համար։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։
Այս թեմայով այլ հղումներ-1