Նշել են արևմտյան ռեժիսորի կողմից իրականացված առաջին բեմադրության 20-ամյակը01.31.2014
Ուղիղ 20 տարի առաջ այս օրը Մոսկայում Պետեր Շտայնի բեմադրությամբ կայացավ Էսքիլոսի «Օրեստեյա» ողբերգության պրեմիերան: Դա ժամանակակից ռուսական բեմում արևմտյան ռեժիսորի առաջին գործն էր, հաղորդում է «tvkultura.ru»-ն:
Հաղորդագրությունում նշվում է, որ այդ մասշտաբային նախագիծը սկսվել էր դեռև 80-ական թվականներին: Ներկայացման նախապատրաստական աշխատանքների համար պահանջվեց 7 տարի, սակայն այն երկրում, որտեղ նախատեսված էր այդ բեմադրությունը, մեծ և արմատական վերակառուցումներ էին սկսվել: Արդյունքում, ստացվեց այնպես, որ մի պետության մեջ նախապատրաստվող «Օրեստեյա» -ի բեմադրությունը ներկայացվեց բոլորովին նոր պետությունում: Այն դարձավ Ռուսաստանի 1994 թ.-ի թատերական կյանքի գլխավոր իրադարձությունը:
Հաջորդ երկու տարիներին ներկայացումը հյուրախաղերով հաջողությամբ ցուցադրվեց նաև Եվրոպական բազմաթիվ երկրներում:
Այդ մասին հիշեցին Մոսկվայի «Ազգությունների թատրոնում» օրերս կայացած ստեղծագործական երեկույթի ժամանակ:
Պետեր Շտայնը հիշել է, որ բոլորը իր հայրենիքում հորդորում էին հրաժարվել քաղաքականապես անկայուն Ռուսաստանում բեմադրություն իրականացնելու գաղափարից, բայց ինքը վստահ է եղել, որ այդ ներկայացումը պետք է բեմադրվեր հենց այդտեղ և հենց այդ ժամանակ: