Միխայիլ Թալհայմերը հետևում է Պերսիֆալի պատմության տարբեր փուլերին08.07.2023
Հռենոսի վրայի գերմանական օպերայում պատրաստվում են հանդիսատեսին ներկայացնել ռեժիսոր Միխայիլ Թալհայմերի բեմադրությամբ Ռիխարդ Վագների «Պերսիֆալ»֊ի առաջնախաղը՝ Գերմանիայում։ Այն կայանալու է սեպտեմբերի 17-ին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը՝ հղում անելով « oteatre.info․֊ին։
Թալհայմերը այս բեմադրությունը պատրաստել է Դյուսելդորֆի կամ Հռենոսի վրայի օպերայի և Ժնևի Մեծ թատրոնի ուժերի համատեղմամբ։ Ի դեպ, հենց Ժնևում էլ, դեռևս հունվարին կայացել է «Պերսիֆալի» պաշտոնական պրեմիերան։ Ի սկզբանե օպերայի պրեմիերան նախատեսվել էր 2021թ․֊ին, սակայն կորոնավիրուսային համաճարակը խանգարեց Թալհայմերին իրականացնել նախատեսված ծրագիրը։
Վագների հայտնի ասպետական օպերայի գործողությունները ռեժիսորը տեղափոխել է մեր ժամանակներ։ Այդ սյուժեի մասին Թալհայմերը պատմում է հետևյալը․ «Մենք հետևում ենք Պերսիֆալի պատմությանը դրա տարբեր փուլերում։ Նա Մոնսալվաթի Սուրբ Գրաալի ասպետների, մահացող հասարակության մեջ է հայտնվում ասես ապոկալիպսիսից հետո։ Ասպետներն այլևս նպատակ չեն հետապնդում, նրանք զբաղված են միայն իրենց անձնական կյանքով, նրանք հոգնած են, հիվանդ, մահվան դուռը հասած․․․ Պերսիֆալը այս աշխարհը տեսնում է, սակայն չի հասկանում և շարունակում է դեգերումները։ Հասնում է Քլինգզոր կախարդական աշխարհ՝ Սուրբ Գրաալի աքսորված ասպետի մոտ, որը կառուցել է ևս մեկ Մոնսալվաթ։ Նա վերադառնում է և հանկարծ հայտնվում է Սուրբ Գրաալի ասպետների թագավորի դիրքում, որը վեր է իր կարողություններից։ Նա չգիտե, թե ինչ են իրենից ակնկալում և, ընդհանրապես, ինչպե՞ս կարող է հնարավոր թվալ, որ կարելի է միայնակ աշխարհը փրկել»։
Հռենոսի վրայի օպերայի նոր թատերաշրջանում Թալհայմերը պատրաստվում է իրականացնել նաև երկրորդ օպերայի բեմադրությունը։ 2024թ․֊ի փետրվարի 25֊ին նա Դյուսելդորֆցիներին կհրավիրի դիտելու «Եվգենի Օնեգին» օպերայի իր մեկնաբանությունը։
Միխայիլ Թալհայմերը երաժշտական թատրոնում իր դեբյուտը նշել է 2005թ․֊ին։ Նա Վագների ստեղծագործություններին սկսել է անդրադառնալ երկու տարի առաջ, երբ բեմադրական աշխատանքներ էր իրականացնում Բեռլինի պետական օպերայում։