Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խռուշչովյան «հալոցքի» ավարտը մոտեցնող գործոնը բարձրացվում է բեմ

08.10.2023


Մոսկվայի «Պրակտիկա» թատրոնում ռեժիսոր Յուրի Պեչենեժսկին պատրաստում է բեմադրություն նախկին ԽՍՀՄ պատմությունից հայտնի խրուշչովյան «հալոցքի» ժամանակաշրջանի ավարտը մոտեցնող նշանակալից մի իրադարձության մասին։ Խոսքը վերաբերում է1962թ․֊ի դեկտեմբերի 1֊ին Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության ղեկավար Նիկիտա Խռուշչովի Մոսկվայի նկարիչների միության 30֊ամյակին նվիրված «Նոր իրականություն» վերնագրված ցուցահանդես այցելությանը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « teatral-online.ru»֊ին։

Այդ պատմական այցելությունն էլ ԽՍՀՄ֊ում դարձավ այն աղմկահարույց դեպքերից մեկը, որը զգալի ազդեցություն թողեց «հալոցքի» ժամանակաշրջանի ավարտը մոտեցնելու գործընթացի վրա․․․

Բեմադրության հիմքում ընկած են պատմական վավերագրեր, որոնք դուրս են հանվել «Պրավդա» թերթից, «Օգոնյոկ» հանդեսից, Խռուշչովի ցուցահանդեսներ կատարած այցերի մասին արձանագրություններից, նկարիչ֊ավանգարդիստների հիշողություններից, հեռուստատեսային «Երկնագույն օգոնյոկ» ծրագրի սցենարներից։

Ըստ բեմադրության սյուժեի, «Երկնագույն օգոնյոկ» հեռուստատեսային ծրագրի ամանորյա թողարկման եթերում հյուրերը երգում են խորհրդային երգեր, հիշում են տարվա նվաճումները։ Սակայն, դրսում 1962թ․֊ի դեկտեմբերի 1֊ն էր, երբ Խռուշչովը տվել էր ավանգարդիստների նկատմամբ իր անբարյացկամ գնահատականը։

Բեմադրությունը կոչվում է «Թույլատրելով «Արյունաթողություն ՄՈՍX-ում»։ Սրանով «Պրակտիկա․ թատրոնն ինքն իր և Մոսկվայի համար ասպարեզ է բերում նոր հեղինակի՝ դրամատուրգ Ալեքսեյ Ժիտկովսկուն, որը «Ոսկե դիմակի» դափնեկիր է և լավ հայտնի է գավառում, սակայն գրեթե ոչինչ չի բեմադրում Մոսկվայում։ Այդ մասին հանդիսատեսներին տեղեկացրել է թատրոնը։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 506 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների