Բրոդվեյ֊օֆֆում Կրիմովը երկու պիեսները կներկայացնի մեկ բեմադրությամբ08.16.2023
Ուկրաինայում սկսված պատերազմից հետո տարագրության մեջ հայտնված ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Դմիտրի Կրիմովի երկու բեմադրություն մեկ «Big trip» ընդհանուր խորագրի ներքո կցուցադրվեն Նյու֊Յորքի Բրոդվեյ֊օֆֆի հնագույն փորձարարական «Lа MаMа» թատրոնում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Դմիտրի Կրիմովի ղեկավարությամբ Նյու֊Յորքում գործող «Krymov Lab NYC» լաբորատորիայի արտիստները կուղևորվեն «ճամփորդության մշակույթների, լեզուների և դասական ստեղծագործությունների ռուսական և ամերիկյան տիրույթներում։ Դա կլինի «Պուշկին։ Եվգենի Օնեգին։ Սեփական լեզվով» և «երեք սիրային պատմություն երկաթուղու մոտ» պիեսների նոր տարբերակ, որի հիմքում դրված են Հեմինգուեյի «Սոխակը՝ նվեր» և «Սպիտակ փղեր» պատմվածքները, ինչպես նաև Յուջին Օ՝Նիլի «Սերը ծղխնիների տակ․ պիեսից մի դրվագ։
«Lа MаMа» թատրոնում «Big trip» բեմադրության ցուցադրությունները կկայանան սեպտեմբերի 23֊ից հոկտեմբերի 15֊ը։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։