Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ձյունը փլել է Եվրոպայի հնագույն թատրոնի տանիքը

02.01.2014


Վրա հասած կտրուկ ցրտերի և փաթորիկի պատճառով Կրասնոդարի Երիտասարդական թատրոնի տնօրինությունը չեղյալ է համարել հունվարի 30-ին և 31-ին նշանակված «Ճայը»-ի ներկայացումը: Այդ նույն պատճառով հարևան Դոնի Ռոստովի նույնանուն թատրոնում չեղյալ են համարվել հունվարի 31-ին, փետրվարի1-ին և 2-ին նշանակված բոլոր ներկայացումները:

Քաղաքում, որը հաշված րոպեների ընթացքում «թաղվել» է ձյան տակ, այժմ խախտված է տրանսպորտի աշխատանքը, փակ է օդանավակայանը, իսկ գնացքները երկաթուղային կայարան են ժամանում ուշացումով: Այդ մասին հաղորդում է «teatral-online.ru»-ն:

Այս օրերին բնության ձմեռային տարերքի պատճառով ներկայացումները չեղյալ են համարվել նաև Վոլգոգրադի մարզային տիկնիկային թատրոնում:

Տարերքն իր շրջապտույտի մեջ է ներառել ոչ միայն Ռուսաստանի հարավը, այլև Եվրոպան: Այսպես, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ձյան ծանրության տակ փլվել է Եվրոպայի ամենահին թատրոններից մեկի՝ «Բարաշեում»-ի տանիքը: Այդ շենքը համարվում է պատմական հուշարձան: Ձյունը լցվել է բեմ և թատրոնի գլխավոր դահլիճ, որից հետո սկսվել է հալվել: Հալոցքաջրերը լցվել են շենքի ներքնահարկ, որտեղ պահվում են դեկորացիաները:
    Դիտվել է 1153 անգամ