Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդիսատեսը սպասում է ժամանակակից թեմաների թատերական արձագանքին

08.24.2023


Այսօր, օգոստոսի 24֊ին, Մոսկվայի «Et Cetera» թատրոնը, որը գործում է հայտնի դերասան և Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինի գեղարվեստական ղեկավարությամբ, 2023-2024թթ․ թատերաշրջանը կմեկնարկի Ջիովանի Բոկկաչոյի «Դեկամերոն։ Սեր ժանտախտի ժամանակ» ստեղծագործության բեմադրությամբ։ Այդ մասին տեղեկացնում է«Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Թեև թատրոնը իր 31֊րդ թատերաշրջանը սկսում է վերածնության դարաշրջանի հեղինակի ստեղծագործության բեմադրությամբ, այնուամենայնիվ Կալյագինը հայտարարել է, որ կա հանրային պահանջ նոր, ժամանակակից և լավ պիեսների։

«Գտնվում ենք այնպիսի վճակում, երբ արտասահմանյան պիեսը, մեր դասականներին չհաշված, կարծես թե լավն է, բայց ոչ այս ժամանակի համար»,֊ ասել է «Et Cetera»֊ի գեղարվեստական ղեկավարը և նշել, որ թատրոնները՝ թե «Տագանկան», թե «Սովրեմեննիկը», թե «Լենկոմը» ծնվել են ժամանակակից պիեսներով, ժամանակակից աշխարհահայացքով։ Նա ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ խաղալով ոչ միայն ռուսական դասական գործեր, որն, անշուշտ, «անհատակ իրավիճակ է», պետք է ուշադրություն դարձնել նաև ժամանակակից թեմաներին։ Այդ խնդիրը կարևոր է թե թատրոնների, թե հանդիսատեսի բացահայտումների համար, որն սպասում է այդ արձագանքին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 240 անգամ