Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ջոն Մալկովիչի տեսողությունը վիրահատությունից հետո դեռ չի վերականգնվել

09.27.2023

Ամերիկյան գերաստղ Ջոն Մալկովիչի մասնակցությամբ հոկտեմբերի 7֊ին և 8֊ին Թբիլիսիում կայանալիք «Բամբակի դաշտերի միայնության մեջ» բեմադրության ներկայացումը չեղարկվել է դերասանի տեսողության հետ կապված բարդությունների պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղումանելով « sputnik-georgia.ru»֊ին։

«Մալկովիչի մոտ հայտնաբերվել է աչքերի ծանր հիվանդություն։ Վիրահատություն է կայացել, բայց պարզվել է, որ նա դեռևս չի տեսնում։ Տեսնում է շատ թույլ և միայն ուրվապատկերները։ Նրան արգելված են ինքնաթիռով թռիչքները, երկար ուղևորությունները, կտրուկ շարժումները․ և միայն հոկտեմբերի վերջին, կոնսիլիումից հետո, կպարզվի, թե ե՞րբ կկարողանա ճանապարհորդել և վերադառնալ մասնագիտությանը․,֊ հայտարարել են դերասանի վրացական հյուրախաղերի կազմակերպիչները։

Ասենք, որ Մալկովիչի հյուրախաղերը Վրաստանի մայրաքաղաքում պետք է կայանային արդեն մեկնարկած և մինչև հոկտեմբերի 18֊ը շարունակվելիք թատերական փառատոնի շրջանակներում, որի մասնակիցների ցանկում կան թատերախմբեր նաև Լեհաստանից, Լատվիայից, Իսպանիայից, Բելգիայից, Գերմանիայից, Ուկրաինայից։

Թբիլիսիի թատերական միջազգային փառատոնը հիմնադրվել է 2009թ․֊ին քաղաքապետարանի կողմից։ Այն նպատակ է հետապնդում մասսայականացնել Վրաստանի մայրաքաղաքի մշակույթը և հարուստ ստեղծագործական մթնոլորտը։ Այս միջոցառումը Եվրոպայի թատերական փառատոների ասսոցիացիայի անդամ է։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 358 անգամ