Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բերկովիչի և Պետրիյչուկի բեմադրությունը կներկայացվի Փարիզի քաղաքապետարանում

10.13.2023


Այսօր, հոկտեմբերի 13-ին, Փարիզի քաղաքապետարանում կկայանա ռեժիսոր Ժենյա Բերկովիչի և դրամատուրգ Սվետլանա Պետրիյչուկի նկատմամբ Ռուսաստանի իրավապահների կողմից քրեական գործ հարուցելու և ձերբակալելու հիմք դարձած «Ֆինիստ պարզ բազե» բեմադրության տեսագրությունը։ Տեսագրությունը կուղեկցվի տեքստի ֆրանսերեն թարգմանված սուբտիտրերով Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Բեմադրության ցուցադրությունից հետո Ռուսաստանում օտարերկրյա գործակալ հայտարարված և Եվրոպա տեղափոխված գրող Դմիտրի Գլուխովսկու, ռեժիսոր և նկարիչ Միշա Մակեևի․ դերասանուհի և գրող Մաշա Մերիլի, դերասանուհի Յանա Տրոյանովայի, ինչպես նաև պիեսի թարգմանիչ Ֆրանսուա Նիկոլյայի մասնակցությամբ կկայանա քննարկում։

Հիշեցնենք, որ Բերկովիչը և Պետրիյչուկը ազատազրկման մեջ են 2023թ․֊ի մայիսի 5ից։ Նրանք մեղադրվում են ՌԴ Քրեական օրենսգրքով սահմանվված «Ահաբեկչական գործունեության կոչ անելու, հանրորեն ահաբեկչությունը արդարացնելու և ահաբեկչությունը քարոզելու » մասին հոդվածի հատկանիշներով։

«Ֆինիստ պարզ բազե» պիեսը արտասահմանյան մի շարք երկրներում ներկայացվել են նաև բեմական ընթերցանության ձևաչափով։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 82 անգամ