Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օպերա, որտեղ նվագախմբի դերը կատարում են կենցաղային սարքերը

10.16.2023

Ռուսաստանի Պերմ քաղաքի «Տեատր֊Տետր» թատրոնում պատրաստվում է «Սերյոժան շատ բութ է» օպերան՝ ըստ դրամատուրգ Դմիտրի Դանիլովի պիեսի, ռեժիսոր Վլադիմիր Ռաննևի բեմադրության, որը նաև երաժշտության հեղինակն է; Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « oteatre.info․֊ին։

Այդ ստեղծագործությունը, թատրոնի բնութագրմամբ, ունի մեկը մյուսին ժխտող որակներ։ Մի կողմից այն հետաքրքրաշարժ կենցաղային պատմություն է, կերպարների և իրավիճակների ցուցասրահ, մյուս կողմից բազմաշերտ առօրեական աբսուրդ է, որը սակայն, ընդամենը, քող է, որը քողարկում է կյանքում ողբերգականի կանխորոշվածությունը։

Հինգ մենակատարների և կենցաղային տեխնիկայի մասնակցությամբ այս կամերային օպերայի գործողությունը տեղի է ունենում սովորական մի բնակարանում։ Երեք կապավորները ծրագրավորող Սերյոժայի մոտ են բերում խորհրդավոր մի ծանրոց և, փոխանակ այն հանձնելուց հետո հեռանան, տեղավորվում են հերոսի բնակարանում և նրա հետ խոսքի բռնվում։ Այս հյուրերի գալուց հետո Սերյոժայի բնակարանի բազմաթիվ կենցաղային տեխնիկան կենդանանում է․․․

Օպերայի պարտիտուրան կազմված է վոկալ և նվագախմբային մասերից; Երաժշտական գործիքների դերում այստեղ հանդես են գալիս սառնարանները, փոշեկուլները, մարմնամարզության սարքերը, լվացքի մեքենաները և այլ կենցաղային սարքավորումներ։ Դրանց ձայները ի մի են հավաքվում պարտիտուրայում midi֊ինթերֆեյսի օգնությամբ, որը ստեղծվել է հատուկ այս նախագծի համար։

Հատկանշական է, որ կենցաղային իրերից ձևավորված նվագախմբի կատարումները պետք է հնչեն կենդանի կատարմամբ, առանց ֆոնոգրամմայի, իրական ժամանակի ռեժիմում։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 86 անգամ