Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Լինել այն, ինչ֊որ մենք պետք է լինենք»֊ը ունիվերսալ ձգտում է

11.16.2023


1980֊ական թվականներին ԱՄՆ֊ի գրականա հասարակության սիրելի վեպերից մեկը՝ Ուոլթեր Թևիսի «Թագուհու գամբիթ» վեպը անմիջապես դասվել էր բեսթսելլերնեի շարքում, իսկ 2020 թվականին այն վերածվեց հեռուստատեսյին կինոնկարի և Netflix սթրիմինգային տիրույթում դարձավ ամենադիտվող սերիալը։ Ֆիլմի դիտումների թիվը ռեկորդներ սահմանեց։ Բավական է ասել, որ միայն առաջին ամսում հանդիսատեսների քանակն արդեն հատել էր 62 մլնի սահմանը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը» հղում անելով « deadline.com»֊ին։

Այսօր, արդեն, սիրված գրական գործը դարձել է թատերական պրոդյուսերների ուշադրության առարկան և մի շարք հայտնի պրոֆեսիոնալների մասնակցությամբ նրանք արդեն սկսել են ԱՄՆ֊ում հայտնի ստեղծագործությունը նաև թատրոնի ձևաչափով ներկայացնելու աշխատանքներ։

Ըստ նոր մտահղացման «Թագուհու գամբիթը» կներկայացվի որպես մյուզիքլ, որի երաժշտության և երգերի տեքստերը կգրի «Օսկար» մրցանակի նոմինացված երգիչ և կոմպոզիտոր Միթսկին, իսկ դրամատուրգի դերում հանդես կգա Էբոնի Բութը։

«Թագուհու գամբիթը» պատմություն է հաղորդակցվելու ձգտման և կյանքում իր տեղը խոչընդոտներն անտեսելով գտնելու մասին։ Այն անդրադառնում է մի երիտասարդ կնոջ մասին պատմության, որը գնում է իր երազանքների ու հույսերի ետևից։ Թիմը, որը ձեռնամուխ է եղել մյուզիքլի բեմականացմանը միակամ է իր այն գաղափարով, որ «լինել այն, ինչ֊որ մենք պետք է լինենք»֊ը ունիվերսալ ձգտում է։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 251 անգամ