Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լյուք Պերսևալը և Ջորջ Օրուելի «1984»-ը

11.20.2023


Անցած շաբաթվա հանգստյան օրերին, նոյեմբերի 18-ին և 19֊ին, Գերմանիայում անդրադարձել են Ջորջ Օրուելի «1984» ստեղծագործությանը։ Երկրի ներկայացուցչական թատրոններից մեկում՝ «Berliner Ensemble»֊ում հանդիսատեսին է ներկայացվել համաշխարհային դասականի այդ հայտնի ստեղծագործության բեմական մեկնաբանությունը՝ ռեժիսոր Լյուք Պերսևալի ըթերցմամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը․՝ հղում անելով « oteatre.info»֊ին։

« «1984»֊ը երգիծական չափազանցում է և, միաժամանակ, աշխարհի ճշմարտացի արտացոլումը, որտեղ փոքրամասնության իշխանության ծարավը հաղթել է և դարձել կառուցվածքով համակարգված»,֊ այսպես է բնութագրում բեմադրությունը թատրոնի տարածած անոնսը։

Օրուելի հայտնի վեպի իր բեմադրության մեջ Պերսևալը ուսումնասիրում է համատարած անվստահության, քարոզչական խելահեղության և ֆիզիկական ցավի պայմաններում երկու սիրահարների դիմադրողականության ուժը։ Ի՞նչ կա իշխանության հասնելու ձգտումի մեջ։ Եվ մինչև ո՞ր աստիճանի է մեր ապրած կարգ ու կանոնը մեր իսկ արտացոլումը։

Պերսևալի անձնական կայքում, Օրուելի պաշտամունքային անտիուտոպայում «Նորալեզվի» և «Մտահանցագործության» մասին սյուժեի կարճ շարադրանքում ասված է․ « Օրուելը քննում է զանգվածային լրատվամիջոցների, կառավարական վերահսկողության, տոտալիտարիզմի թեմաները, այն հարցը, թե ինչպես բռնակալը կարող է մանիպուլացնել և վերահսկել պատմությունը, մտքերը և կյանքերը այնպես, որ որևէ մեկը չկարողանա դրանից խուսափել։

Գլխավոր հերոսը, Ուինսթոն Սմիթը, սկսում է իր նուրբ ըմբոստությունը կուսակցության դեմ, վարելով իր գաղտնի մտքերի օրագիրը, որը համարվում է մեծագույն «Մտահանցագործություն»։ Իր սիրելիի՝ Ջուլիայի հետ Սմիթը սկսում է կանխավ պրտության դատապարտված գոտեմարտ այն աշխարհում, որտեղ, թվում է, որևէ մեկը չի տեսնում և խրախուսանքով չի վերաբերվում այն ճնշմանը, որին ինքը հակադրվում է․․․





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 15 անգամ