Լատինամերիկյան պարը մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն12.06.2023
ՄԱԿ֊ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը՝ UNESCO-ն, մարդկության ոչ նյութական հոգևոր ժառանգության ցուցակում է ընդգրկել «կուբայական բոլերո» երաժշտական ժանրը։ Միջազգային կազմակերպության այդ որոշումը ողջունել է Կուբայի մշակույթի նախարար Ալպիդիո Ալոնսոն։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
«Մենք ուրախությամբ ենք համակվում այն նորությամբ, որ UNESCO֊ն բոլերոն հայտարարել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն»,֊ X սոցիալական ցանցում (նախկին Twitter֊ում) գրել է նախարարը և ավելացրել, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությանն այդ հարցով համատեղ դիմել են Մեքսիկան և Կուբան։ Նա ընդգծել է, որ այս երկու երկրներին խորապես կապում են պատմությունը և մշակույթը։
Բոլերո ժանրը Կուբայում ծնվել է 1883թ․֊ին և շնորհիվ սիրո և վշտի մասին լիրիկական տեքստերի և գիթառի, բասերի, դաշնամուրի, շնչառության, մեքսիկական լարային գործիք հանդիսացող ռեկինտոյի ռիթմիկ երաժշտության տարածվել է Մեքսիկայում և Լատինական Աերիկայի մյուս երկրներում և փոխանցվում է սերնդե սերունդ։
![](upload/UNESCO Bolero hogevor arzheq.jpg)