Հերոսուհին խոսում է նրանց մասին, ովքեր տարբերվող տեսք ունեն12.11.2023
Ռուսաստանից արևմուտք տեղափոխված թատրոնի ոլորտի մի խումբ երիտասարդ մասնագետներ Գերմանիայի մայրաքաղաքի REFORUM SPACE հարթակում օրերս ներկայացրել են «Նույնականության երգչախումբ» խորագրով բեմադրությունը, որը պատրաստված է «ավտոֆիքշն» ժանրի կանոններով։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։
Հարցը, թե «Ո՞վ եմ ես», բարձրացնում է պիեսի հեղինակ և պերֆորմեր Զառա Դեմիդովան։
Ռեժիսոր Կարինա Բեսոլտին բեմադրությունը կառուցել է մի քանի մենախոսությունների միջոցով, որոնք ունեն հստակ կառուցվածք; Դերասանական գոյությունը ընդհատվում է մեդիտատիվ տեսագրություններով։Միակ հերոսուհին բեմից խոսում է նրանց մասին, ովքեր տարբերվող տեսք ունեն, ովքեր հայտնաբերում են իրենց նույնականությունը սոցիալական ընդհարումների արդյունքում։ Մասնավորապես, նա մտորում է, թե ինչու՞ ենք մենք «կին» և «միայնակ մայր» հասկացությունները կապում դժբախտ կյանքի հետ և ինչու՞, նույնիսկ այսօր, կինը ընկալվում է տղամարդկային կյանքի պրիզմայի միջոցով։
« Սա բեմադրություն է սեփական անձը ամբողջացնելու մասին»,֊ համառոտ այսպես են բնութագրել իրենց գործը հեղինակները։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։