Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բրոդվեյում կթևածեն նախորդ դարի 60֊ականների մեղեդիները

12.21.2023

Նոր, 2024 թ․֊ի փետրվարին Նյու֊Յորքի թատերական մթնոլորտը կլցվի նախորդ դարի 60֊ականների հիթերով։ Բրոդվեյում հիշել են և հանդիսատեսին առաջարկում են վերապրել անցյալում մասսսայականություն վայելող այն երգերը, որոնք ստեղծել են ժամանակի հայտնի հիթմեյքերներ Փեթուլա Քլարքը, Լեսլի Գորը, Դասթի Սպրինգֆիլդը և այլք։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «deadline.com»֊ին։

Բրոդվեյի «New World Stages» թատրոնում «Ժամանակի նշանը» խորագրով բեմադրվող նոր մյուզիքլի հարթակում հանդես են գալու նշանավոր բեմադրություններից արդեն հանդիսատեսի սերը վաստակած բազմաթիվ հայտնի արտիստներ Չիլինա Քենեդին, Ռայան Սիլվերմանը (Օպերայի ուրվականը), Ջասթին Մեթյու Սարջենթը (Spider-Man: Turn Off the Dark), Քրիսթալ Լուքաս Փերրին (Ain`t No Mo`s) և այլք։

Մյուզիքլի համար գրական հիմք է դարձել Լիդսի Հոուփ Փերլմանի գրքի Ռիչարդ Ջ․ Ռոբինի պատմվածքի բնօրինակը։ Այնտեղ դեպքերը ծավալվում են 1965 թ․֊ի ամռանը։ Հերոսուհին երիտասարդ լուսանկարչուհի է, որը տեղափոխվում է Նյու֊Յորք, որպեսզի անցումային ժամանակաշրջանում գտնի կյանքի իր ճանապարհը։

Մյուզիքլում օգտագործված են այդ ժամանակաշրջանի տասնյակ երգեր, այդ թվում նաև «Downtown», «Gimme Some Lovin», «Rescue Me» и «I Know A Place» և այլն։

«Ժամանակի նշանի» պրեմիերան կայացել է 2016թ․֊ին, «Goodspeed Musicals» թատրոնում (ղեկավար՝ Նորմա Թերրիս), իսկ 2018թ․֊ին բեմադրությունը մեծ հաջողությամբ ներկայացվել է «Delaware Theater Company»֊ում։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 269 անգամ