Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ստալինյան ռեպրեսիային զոհ գնացած բանաստեղծի ողբերգությունը «Տեատր. Doc»֊ում

12.26.2023


Վաղը՝ դեկտեմբերի 27-ին, Մոսկվայի հայտնի «Տեատր. Doc» թատրոնը ռեժիսոր Անաստասիա Պատլայի բեմադրությամբ կներկայացնի «Մանդելշտամի յաման (փոսը)» պիեսը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը․՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Ներկայացման պրեմիերայի ամսաթիվը պատահական չէ։ Դա ստալինյան ռեպրեսիային զոհ գնացած ռուսաստանցի մեծ բանաստեղծի մահվան օրն է։ Այս տարի լրանում է Օսիպ Մանդելշտամի մահվան 85-րդ տարին:

Պիեսի և բեմադրության հեղինակ Պատլայը նշել է, որ իրենք այս գործը իրականացրել են պահպանելով «Տեատր. Doc»֊ի այն սկզբունքները, որոնցով ստեղծվել են «Ցվետաևա։ Հանդերձապահարան» և «Պուշկինն ու փողը» ներկայացումները։ Այսինքն, նոր ներկայացումը հիմնված է հիշողությունների, Մանդելշտամի կենսագրության ժամանակակից ուսումնասիրությունների և նրա բանաստեղծությունների վրա:

«Մենք ցանկացել ենք հասկանալ Մանդելշտամի մասին առասպելը, որը ստեղծվել է մասնավորապես նրա կնոջ՝ Նադեժդա Մանդելշտամի հուշագրություններում, ինչպես նաև պարզ լեզվով ներկայացնել բանաստեղծի մահվան ողբերգական պարմությունը»,֊ ասել է ռեժիսորը։

Ներկայացման մեջ բարձրացվում է Մանդելշտամի հրեական ինքնության և հակասեմիտիզմի հարցը 20֊րդ դարի բանաստեծական միջավայրում։ Իսկ հիմնականում խոսքը պիեսի հերոսի կյանքի վերջին շրջանի՝ Ստալինին հասցեագրված էպիգրամի, Վորոնեժ աքսորվելու, կրկնակի կալանավորման և բանտախցում զոհվելու մասին է։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 133 անգամ