Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աուտիզմ ունեցող դերասանները և նրանց բեմադրության թողած ավանդը Բրոդվեյում

01.22.2024


Նյու֊Յորքի թատերական կյանքում, մասնավորապես Բրոդվեյում յուրահատուկ պատմություն ունեցող «Ինչպես պարել Օհայոյում» մյուզիքլը վերջին՝ 99֊րդ անգամ հանդիսատեսին կներկայացվի փետրվարի 11֊ին և կփակվի։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « newyorktheatreguide.com․֊ին։

Այս բեմադրության համար հիմք է դարձել իրենց խորհրդատվական կենտրոնում պաշտոնական պարերի ոլորտում սոցիալական որոշակի մակարդակի հասած աուտիզմ ունեցող երիտասարդների մասին Ալեքսանդր Շիվայի վավերագրական ֆիլմը։

Նշենք, որ կինոնկարը հեղինակավոր Պիբոդիի կինոմրցույթի դափնեկիր է։

«Ինչպես պարել Օհայոյում»֊ը իրական քասթինգ է, որտեղ ներկայացվում են բեմախաղի մեջ սահմանափակ հնարավորություններով մարդկանց ընդգրկելու միջոցներ՝ ընդհուպ մինչև ստեղծարար աուտիստ֊խորհրդատուի ընդգրկումը և տարբեր հնարավորություններ, որոնք ապահովում են հանդիսատեսների համար մատչելիություն։

«Նոր աշխատանքի կարգաբերումը միշտ իր մեջ ռիսկ ունի։ Սակայն այս շոուի ստեղծումը այնպիսի նախաձեռնություն էր, որը մենք ստանձնեցինք ուրախությամբ»,֊ հայտարարել են բեմադրության պրոդյուսերները։ Նրանք նշել են, որ հպարտանում են, որ այս ուրախ և ինքնատիպ շոուն խորապես հուզել է բազմաթիվ մարդկանց, Բրոդվեյի Բելասկո թատրոնի հանդիսատեսներին և նրանից դուրս։

Պրոդյուսերները հույս են հայտնել, որ այս բեմադրության թողած ավանդը կշարունակվի նոր և հետաքրիր միջոցներով։

Նշենք, որ «Ինչպես պարել Օհայոյում» մյուզիքլը ռեժիսոր Սեմմի Քեննոլդի համար Բրոդվեյում դեբյուտային է։ Նա փոխարինել է բեմադրական աշխատանքների միջնամասում հանկարծամահ եղած ռեժիսոր Հարոլդ Փրինսին։

Բրոդվեյում այս մյուզիքլը դեբյուտային է նաև 7 աուտիզմ ունեցող երիտասարդ դերասանների համար, որոնք առաջին անգամ իրենց դերերը խաղացել են 2022թ․֊ին Նյու֊Յորքի նահանգի Սիրակուզա քաղաքում;





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 158 անգամ