Ներկայացում ըստ «Մեմորիալ» կազմակերպության աշխատակցուհու պատմածի02.20.2024
Ժամանակակից ռուսական մշակույթի ներկայացուցիչները, որոնք իրենց ստեղծագործական ծրագրերը հանգամանքների բերումով իրականացնում են Եվրոպական երկրներում, Բեռլինի Ալեքսանդրպլաց հրապարակից ոչ հեռու գտնվող «Saalchen» անունով ոչ ընդարձակ, բայց մոդայիկ տարածությունում ցուցադրել են «Կրեմուլյատոր» բեմադրությունը, ըստ բելոռուս ժամանակակից գրող Սաշա Ֆիլիպենկոյի վեպի։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «novayagazeta.eu»֊ին։
Հատկանշական է, որ Գերմանիայում հավաքված ստեղծագործական խումբը այս բեմադրության նախապատրաստությունը և իրականացումը կատարել է ինքնուրույն, այսինքն առանց տեղի մշտական գործող թատրոնների օժանդակության։
Ֆիլիպենկոյի հերոսը Պյոտր Նեստերենկոն է, որը խորհրդային գործակալական ցանցում հավաքագրված նախկին սպիտակ սպա է։ Նա այդ քայլին գնացել է որպեսզի հնարավորություն ունենա վերադառնալու հայրենիք։ 1926թ․֊ին Նեստերենկոն նշանակվում է Մոսկվայի առաջին դիակիզարանի տնօրեն։ Այդ մռայլ հաստատությունը տեղավորվել է Ռուսաստանի մայրաքաղաքի Նոր Դոնի գերեզմանատան եկեղեցում։։ 30֊ական թվականների կեսերին դիակիզարանը աշխատում էր երկու հերթափոխով․ ցերեկը Նեստերենկոն այրում էր առաջադեմ քաղաքացիների դիակները (դիակիզարանի ծառայություններից օգտվելու տարբերակը հանգուցյալ ունեցող ոչ բոլոր քաղաքացիներին էր մատչելի)։ Իսկ գիշերները նա այրում էր գնդակահարված «ժողովրդի թշնամիներին»։
Այս ողբերգական պատմությունը Ֆիլիպենկոն լսել է Ռուսաստանում՝ դեռ գործող, իսկ այսօր, արդեն, լիկվիդացված «Մեմորիալ» կազմակերպության մի աշխատակցուհուց։
ԽՍՀՄ֊ի դեմ հիտլերյան Գերմանիայի դեմ պատերազմ սանձազերծելու հաջորդ օրը Նեստերենկոյին ձերբակալում են, մեղադրում լրտեսության մեջ և գնդակահարում։ Հենց նրա այդ պատմությունն էլ առաջին դեմքով բելոռուս գրողը ներկայացնում է իր վեպում, որի բեմականացված տարբերակն էլ ներկայացվել է Բեռլինցի թատերասերներներին։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի