Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կաստելլուչչիի կերպարները «Բերենիկայում» «կլղոզվեն ինչպես թափանցիկ բառեր»

02.23.2024


Իտալացի հայտնի ռեժիսոր Ռոմեո Կաստելլուչչին շուտով հանդիսատեսի դատին կներկայացնի իր նոր բեմադրությունը՝ Ժան Ռասինի «Բերենիկա» ողբերգությունը՝ Իզաբել Յուպերի գլխավոր դերակատարմամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Պիեսի գործողությունները տեղի են ունենում Հին Հռոմում։ Ըստ Կաստելլուչչիի «ամբողջովին ոչ ժամանակակից և ոչ տեղին» լինելը «Բերենիկայի» տեքստը դարձնում է առանձնահատուկ հրատապ։ «Ռասինը այնքան կոշտ է սահմանափակում լեզվական ձևը, որ ոչինչ չի մնում բացի հենց բուն իմաստը»,֊ նշել է ռեժիսորը։ Շնորհիվ բանաստեղծական սահմանափակ չափի և ռիթմի նրա տեխնիկայի գլխավոր խնդիրը դառնում է իմաստի դուրս բերումը։ Բառերը դառնում են թմրանյութերի գոլորշիների պես խտացված, իսկ երկխոսություններն այստեղ, իրականում, իրեցից ներկայացնում են գրգռված, տենդոտ մենախոսություններ։ «Բերենիկան» տեքստ է, որը ոչինչ չի ասում, և դրա մեջ է նրա զոհը։ Ի վերջո, դա նրա խելացնորությունն է, «ժամանակակից արվեստ» լինելու նրա միջոցը։

Ռոմեո Կաստելլուչչիի մտահղացմամբ Բերենիկայի տեքստը բեմադրության մեջ կհնչի ամբողջովին, այն դեպքում, երբ մյուս կերպարները «կլղոզվեն ինչպես թափանցիկ բառեր արտաբերող ուրվականներ»։ Հանդիսատեսները ասես թե կհայտնվեն Բերենիկայի կամ մի մարդու գլխում, որն իրեն նրա տեղն է դնում։ «Բերենիկան» անշարժ աստղ է։ Այն քաոսի ֆիքսված և կենտրոնական կետում է, փոթորկի աղբյուր, որը շրջապատում է նրան»,֊ նշել է Կաստելլուչչին և ավելացրել, որ բոլոր կերպարները, որոնք նրանից են ծնվել, պտտվում են նրա շուրջը։

Բեմադրության երաժշտության, ձայների և աղմուկների համար, որոնք Կաստելլուչչին համարում է հանգուցային, հրավիվել է ամերիկացի կոմպոզիտոր Սքոթ Գիբբոնսը։ Զգեստները հեղինակել է նիդերլանդացի մոդելյոր Իրիս վան Հերփենը։

Բեմադրության պրեմիերան կկայանա փետրվարի 23֊ին և 25֊ին Ֆրանսիայում, Մոնպելիեի «Domqine d`O» թատրոնում, ապա Փարիզում։

Բեմադրության պատրաստմանը մասնակցել են նաև Եվրոպական մի շարք թատրոններ և փառատոներ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 278 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների