Վախճանվել է Ռիմաս Տումինասը03.07.2024
72 տարեկանում, Իտալիայի հիվանդանոցներից մեկում կյանքից հեռացել է ռեժիսոր Ռիմաս Տումինասը։
Տումինասը ծնվել է 1952թ․֊ին, Լիտվայի Կելմե քաղաքում։ Նախ սովորել և ավարտել է Լիտվայի պետական կոնսերվատորիայի հեռուստառեժիսուրայի, ապա՝ Մոսկվայի թատերական արվեստների պետական ինստիտուտի ռեժիորական ֆակուլտետները։
Աշխատանքային գործունեությունը սկսել է Լիտվայի Պետական ակադեմիական դրամատիկական թատրոնում, որտեղ ավելի ուշ զբաղեցրել է նաև գլխավոր ռեժիսորի և գլխավոր տնօրենի պաշտոնները։ Այդ թատրոնում նա դարձել է 10 բեմադրության հեղինակ։
Նա Վիլնյուսի Փոքր թատրոնի հիմնադիրն է (1990 թ․)
Տումինասը այս թատրոնում աշխատելուն զուգահեռ մասնագիտական ծավալուն գործունեություն է ծավալել նաև Ռուսաստանում։ Մի շարք առաջատար թատրոնների հետ տևական համագործակցությունից հետո նա 2007թ․֊ին նշանակվել է Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստակա ղեկավար։ Այդ պաշտոնում աշխատելու 15 տարիների ընթացքում նա պատրաստել է 12 բեմադրություն։, որոնցից 9֊ը այսօր էլ ընդգրկված են այդ նշանավոր հաստատության խաղացանկում։
1922թ․֊ին Ռիմաս Տումինասը գրեթե միաժամանակ ազատվել է Մոսկվայում և Վիլնյուսում գործող այդ թատրոնների աշխատանքից և որպես ռեժիսոր մի շարք բեմադրություններ պատրաստել Իտալիայի և Իսրայելի թատրոններում։
Նրա վերջին աշտանքը «Սիրանո դե Բերժերակն է, որի պրեմիերան կայացել է 2023թ․֊ին։