«Թոնի» մրցանակակրուհու և քառակի թեկնածու նրա գործընկերոջ ամենալավ ելույթները03.12.2024
Նյու֊Յորքի Բրոդվեյում «Թոնի» մրցանակակիր դերասանուհի Քելլի Օ՝ Հարան և և այդ մրցանակին քառակի անգամ առաջադրված դերասան Բրայան դ՝Արսի Ջեյմսը հանդիսատեսին մինչև մարտի վերջը կներկայացնեն 1962 թվականին նկարահանված «Գինու և վարդերի օրեր» ֆիլմի երաժշտական տարբերակը՝ «Studio 54»֊ի հարթակում ։ Ցուցադրությունները այստեղ կկայանան մինչև մարտի 31֊ը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «newyorktheatreguide.com»֊ին։
Այս բեմադրությունը պատրաստելիս հեղինակների համար հիմք է ծառայել նաև 1958 թ․֊ին պատրաստված հեռուստաներկայացումը։
Պատումը միմյանց արագ սիրահարված Քիրսթենի և Ջոյի մասին է։ Ավաղ, շուտով նրանք տարվում են ալկոհոլիզմով և իրենց կյանքը և ընտանեկան երջանկությունը շրջում 180 աստիճանով․․․
Այս մյուզիքլի պրեմիերան կայացել է մեկ այլ «Atlantic Theater Company ․ թատրոնում դեռևս 2023թ․֊ին։ Ընդհանուր հաշվարկում, ստացվում է, որ «Գինու և վարդերի օրեր» մյուզիքլը մինչև մարտի 31֊ը Բրոդվեյում և նրա սահմաններից դուրս, բայց Նյու֊Յորքի տարածքում, կցուցադրվի 182 անգամ։
հետաքրքիր է, որ, «New York Theater Guide» հանդեսը նշում է, որ բեմադրության գլխավոր դերակատարները՝ Քելլի Օ՝ Հարան և Բրայան դ՝Արսի Ջեյմսը «Գինու և վարդերի օրեր»֊ում ցուցադրում են իրենց կարիերայի ամենալավ ելույթները։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի