Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրությունը չեղարկվել է անանուն ստացված սպառնալիքների պատճառով

03.28.2024


Մոսկվայի «Տեատր․doc» թատրոնը չեղարկել է դրամատուրգ Վիկտոր Շենդերովիչի «Հետաքննություն հիշողության համար» պիեսի ցուցադրությունը, որի պատճառը թատրոնի հասցեով անհայտ անձանցից ստացվող սպառնալիքներն են։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Այս բեմադրության մեջ իր վերջին դերակատարումներից մեկով հանդես է եկել «Տեատր․doc»֊ի դերասանուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Տատյանա Վլադիմիրովան։ Նա վերջերս վախճանվել էր և նրա հիշատակը հարգելու համար թատերախումբը որոշել էր բեմադրությունը վերականգնել։

Ի դեպ, իր բեմականացված ստեղծագործության համար հեղինակային հոնորարից և ներկայացումների օրենքով սահմանված մասհանումներից դրամատուրգը հրաժարվել էր և թատրոնին տվել էր պիեսը անհատույց բեմականացնելու իրավունք։

Ավելացնենք, որ Վիկտոր Շենդերովիչին ՌԴ արդարադատության նախարարությունն ավելի վաղ գրանցել է օտարերկրյա գործակալների ցուցակում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 194 անգամ