Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նյու֊յորքյան բեմադրությունը 34-ամյա լռությունից հետո կխոսի ու ու կպարի Լոնդոնում

04.25.2024

Լոնդոնի թատերասերները այս ամառ հնարավորություն կստանան հետհայաց նետել անցյալ դարի 70֊ականների թատերական իրադարձություններից մեկի վրա։ «Sadler՝s Wells » թատրոնում կրկին բեմադրության է պատրաստվում Մարվին Հեմլիշի «Երգչխմբի գիծը» մյուզիքլը, որի բեմական կենսագրությունը սկսվել է 1975թ․֊ին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «londontheatre.co.uk»։

Պաշտամունքային երաժշտական թատերախաղը բեմադրվում է նորովի։ Գլխավոր դերերը մարմնավորելու համար ռեժիսոր Նիկոլայ Ֆոսթերը հրավիրել է դերասաններ Ադամ Քուփերին և Քարլի Մերսեդես Դայերին։

Քուփերի հերոսի անունը Զաք է։ Նա իշխող ռեժիսոր֊խորեոգրաֆ է, որը ընտրում է երգչախումբ Բրոդվեյում նոր մյուզիքլ բեմադրելու համար։ Նա քասթինգի եկած թեկնածուներին ստիպում է անցնել ֆիզիկական և էմոցիոնալ փորձությունների միջով։ Քուփերի խաղընկերուհին՝ Դայերն է, որը մարմնավորում է մյուզիքլի մյուս գլխավոր կերպարին՝ Քեսսիին։

Քեսսին Չաքի նախկին սիրուհին է։ Նա որոշակի հաջողությունների է հասել Բրոդվեյում՝ խաղալով գլխավոր դերեր։ Սակայն նրա բախտը չի բերել, երբ փորձել է մխրճվել Հոլլիվուդ։

Մյուզիքլի մյուս արտիստների ընտրությունը «Sadler՝s Wells » թատրոնում նախատեսված է անցկացնել առաջիկայում։

«Երգչախմբի գիծը» մյուզիքլը ծնվել է Բրոդվեյի թատրոնների բազմաթիվ պարողների հետ անցկացված հարցազրույցների արդյունքում։ Այդ նախագիծը ամբողջացրել է ռեժիսոր֊խորեոգրաֆ Մայքլ Բեննեթը, որը նախկինում հայտնի պարող էր։

Պարտիտուրայի հեղինակը Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Մարվին Հեմլիշն է, որի համար այս ժանրում հանդես գալը եղել է դեբյուտ։

«Երգչախմբի գիծը» մյուզիքլն առաջին անգամ բեմադրվել է 1975 թ․֊ին՝ Բրոդվեյից դուրս՝ Հանրային թատրոնում, որն այն ժամանակ գտնվում էր ծանր ֆինանսական վիճակում և ստիպված էր 1,6 միլիոն դոլար պարտք վերցնել՝ շոուի բեմադրությունը ֆինանսավորելու համար: Այն Հանրային թատրոնի խաղացանկում մնացել է 3 ամիս և դրանից հետո պրոդյուսեր Ջոզեֆ Փափփի գործուն մասնակցության արդյունքում տեղափոխվել է Բրոդվեյ՝ և ստացել մեծ մասսայականություն։

Բրոդվեյում «Երգչախմբի գիծը» ցուցադրվել է 6 137 անգամ։ Սա ժամանակին համարվել է ռեկորդային ցուցանիշ, մինչև այն պահը, երբ նրան շրջանցեցին «Կատուները»։

Մյուզիքլի Եզրափակիչ ներկայացումը տեղի է ունեցել 1990 թվականի ապրիլի 28-ին: Շոուն արժանացել է ինը Թոնի մրցանակի, այդ թվում՝ լավագույն մյուզիքլ, լավագույն բնօրինակ երաժշտություն, լավագույն մյուզիքլի գիրք և մյուզիքլի լավագույն ուղղություն անվանակարգերում:

Ավելացնենք, որ «Երգչախմբի գիծը» մյուզիքլը 1976 թվականին արժանացել է նաև դրամայի Պուլիտցերյան մրցանակի։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 291 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների