Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հրապարակվել է 77֊րդ «Թոնի» մրցանակաբաշխության անվանակարգերի ցանկը

05.01.2024

Նախորդ օրը, ապրիլի 30֊ի առավոտյան, ԱՄՆ֊ի «CBS Mornings» հեռուստատեսության ուղիղ եթերում, ապա «PT CBS» you tube-ի ալիքով «Թոնի» մրցանակակիր դերասաններ Ջեսի Թայլեր Ֆերգյուսոնը և Ռենե Էլիզ Գոլդսբերրին ներկայացրել են ամերիկյան 77֊րդ թատերական գլխավոր մրցանակաբաշխության մի քանի ընտրված անվանակարգեր, ապա՝ հետևել են դրանց ամբողջական ցանկի հրապարակմանը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «deadline.com»֊ին։

Թոնի 77-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որը կվարի Արիանա Դե Բոսը, ուղիղ եթերում կցուցադրվի Նյու Յորքի Լինքոլն Կատարողական արվեստների կենտրոնի Դեյվիդ Հ. Կոխի թատրոնից՝ հունիսի 16-ին՝ կիրակի օրը՝ CBS֊ի հեռուստատեսային ցանցով և ԱՄՆ-ի «Paramount+»֊ի առցանց սթրիմինգով։

Նշենք, որ Pluto TV-ի հեռարձակմամբ հանդիսավոր արարողությանը կնախորդի մրցանակաբաշխության նախաշոուն, որի ժամանակ կհանձնվեն որոշ մրցանակներ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 174 անգամ