Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Շրեք»֊ը Ֆիոնային փնտրելու համար կմեկնի Լոնդոն

05.13.2024


«Շրեք» հայտնի մյուզիքլը ամռանը 6 շաբաթով կվերադառնա Բրիտանիայի մայրաքաղաք։ Հանրահայտ կանաչ մաշկով էակը Լոնդոնցի փոքրիկ թատերասերներին կդիմավորի «Eventim Apollo» թատրոնում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « londontheatre.co.uk»֊ին։

Լոնդոնյան բեմում գլխավոր դերերից մեկում հանդես կգա հայտնի երգիչ Թոդրիք Հոլլը։ Թատերական հարթակում նա հայտնի է դարձել «American Idol» հայտնի շոուի 9֊րդ սեզոնում Ավանակի դերակատարմամբ։

Հոլլը նկարահանվել է նաև մի շարք կինոնկարներում («Մեմֆիս», «Մատուցողուհին»), հանդես եկել բրոդվեյան «Չիկագո» դասական մյուզիքլում, համագործակցել Բեյոնսեի, Թեյլոր Սվիֆտի, Արիանա Գրանդեի հետ, գրել և թողարկել է 17 ձայնապնակ, որոնց համապրոդյուսերներից մեկն է հանդիսանում նաև ինքը։

«Շրեք» մյուզիքլի գրական մասում որոշ դրվագներ վերցվել են նաև Դևիդ Լինդսի֊Աբերի գրքից, իսկ երաժշտական ձևավորման մեջ օգտագործված է Ջենի Թեսորիի հորինած երաժշտությունը։

Այս մյուզիքլը անշուշտ հիմնականում հենված է հայտնի անիմացիոն ֆիլմի վրա և պատմում է մարդակեր Շրեքի բուռն արկածների մասին՝ արքայադուստր Ֆիոնային լորդ Ֆարկուադի ճանկերից փրկելու ճանապարհին։ Այս վտանգավոր ու գրավիչ արկածների ընթացքում Շրեքին որպես հավատարիմ օգնական ուղեկցում է Ավանակը․․․






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 87 անգամ