Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական փառատոնում համատեղ ուժերով կստեղծվի «Վիենայի հռչակագիրը»

05.16.2024


Վաղը, մայիսի 17֊ին Ավստրիայի մայրաքաղաքում իր մասին կբարձրաձայնի Վիենայի Ազատ Հանրապետությունը։ Այդպիսի որոշում են կայացրել «Wiener Festwochen» թատերական փառատոնի կազմակերպիչները, որոնք որոշել են միջոցառման 5 շաբաթների ընթացքում կասկածի ենթարկել ընդունված ընդհանրական մտածողության միջոցները, կայացած հասարակական նորմերը և գործընթացները։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « oteatre.info»֊ին։

Ավստրիայի Ազատ Հանրապետությունը կունենա սեփական օրհներգը, դրոշները, նոր հեղափոխական ինստիտուտները, շտաբ բնակարանը և խորհրդարանը, որի կազմում կընդգրկվեն Վիենայի բոլոր շրջանները ներկայացնող քաղաքացիներ։

Փառատոնի ընթացքում Վիենան կդառնա քննարկումների, իրադարձությունների և հանդիսությունների էպիկենտրոն, որտեղ «սոցիալական շարժումները հանդիպում են մտավորականության ևստեղծագործողների հետ՝ դասականների ստեղծագործությունները և առասպելները նորովի վերստեղծելուհամար»,֊ նշված է «Wiener Festwochen»֊ի կայքում։

Վիենայի բնակիչները և ակտիվիստները, ինչպես նաև տարբեր երկրներից ժամանած արվեստագետները, փիլիսոփաները համատեղ ուժերով կստեղծեն «Վիենայի հռչակագիրը», որը կընդունվի որպես համատեղ ուժերով ստեղծված աշխարհում առաջին սահմանադրություն։

Ընդհանուր առմամբ փառատոնում նախատեսված միջոցառումների ցանկը կանցնի 70֊ից, այդ թվում համերգներ, պերֆորմանսներ, ցուցահանդեսներ, քննարկումներ, բազմաժանր նախագծեր և, անշուշտ, թատերական բեմադրություններ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 127 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490>>հաջորդ