Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռոբեր Լեպաժի նոր «Համլետը» պարել է Կրայովայում

06.03.2024


Ռումինիայի Կրայովա քաղաքում կայացած Շեքսպիրյան միջազգային փառատոնը ավարտվել է Կանադացի աշխարհահռչակ ռեժիսոր Ռոբեր Լեպաժի և նրա համերկրացի, Կանադայի ազգային բալետի առաջատար պարող Գիյոմ Կոտեի համահեղինակած «Համլետ, Դանիայի արքայազն» բեմադրության եվրոպական պրեմիերայով։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « kommersant.ru»֊ին։

Պարող Համլետ։ Այսպես է բնութագրվում Շեքսպիրի ամենահայտնի ստեղծագործության այս նոր ընթերցումը, որին Լեպաժն անդրադառնում է արդեն երրորդ անգամ։

Դեռևս 90֊ական թվերի կեսերին կանադացի ռեժիսորը ինքն իր համար պատրաստել է այս թեմայով «Էլսինոր» վերնագրված մոնոբեմադրությունը։ Իսկ 10 տարի առաջ Մոսկվայի Ազգությունների թատրոնում ստեղծեց ևս մեկ մոնոբեմադրություն։ Այստեղ ռեժիսորը պտտտվող խորանարդի մեջ տեղադրեց գլխավոր հերոսին և ողբերգության մյուս կերպարներին մարմնավորող միակ արտիստին՝ հայտնի դերասան Եվգենի Միրոնովին (ի դեպ, մայիսին այս ներկայացմամբ Եվգենի Միրոնովը հյուրախաղերով հանդես եկավ Երևանում):

Լեպաժի նոր «Համլետ»֊ի գործողությունները ծավալվում են դատարկ բեմում։ Այս անգամ կանադացի ռեժիսորը Դանիայի արքայազնի ողբերգությունը ներկայացրել է պլաստիկայի լեզվով։ «Երբեք չի կարելի ասել, որ դուք փակում եք Համլետի թեման,֊ զգուշացրել է ռեժիսորը,֊ միշտ կա նոր դուռ գտնելու հնարավորություն»։

Թատերական շրջանակները և մասնագետները նշում են, որ Լեպաժը սիրում է իր բեմադրությունները պատրաստելիս օգտվել ամենաժամանակակից տեխնիկական միջոցներից, ճանապարհորդել ժանրերի և արվեստի տեսակների միջև՝ դրամայից մինչև կրկես, օպերայից մինչև տիկնիկային թատրոն, իսկ այս վերջին բեմադրությամբ պարզվում է, որ, նաև՝ կինոյից մինչև պար։ Շատերի գնահատմամբ սա դեռ վերջը չէ և Լեպաժը ունի շեքսպիրյան այլ սյուժեների գաղտնի դռներ բացելու բանալիներ։






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 87 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490>>հաջորդ