Էլինոր Ֆուքսի համար բեմական յուրաքանչյուր տեսարան մի աշխարհ է06.13.2024
«Պիեսը ոչ թե գրական հարթ ստեղծագործություն է, կամ բանաստեղծական այլ աշխարհի նկարագրություն, այլ ժամանակի և տարածության մեջ քո առջևով անցնող ինքնին աշխարհ»,֊ իր հեղինակած « Այցելություն ԵՖ փոքրիկ մոլորակ» էսսեում գրել է ամերիկացի թատերական քննադատ Էլինոր Ֆուքս ։ Նրան ամերիկյան թատերական աշխարհում շատ պրոֆեսիոնալներ համարում են «մասնագիտության 2500֊ամյա պատմության ընթացքում լավագույն քննադատը»։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «americantheatre.org»֊ին։
Էլինոր Ֆուքսը մայիսի 28֊ին, 91 տարեկանում, կնքեց ։իր մահկանացուն։
Հայտնի ճշմարտություն է,որ մեծ դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի համար բեմ էր ողջ աշխարհը։ Էլինոր Ֆուքսի համար առանձին աշխարհ էր բեմական յուրաքանչյուր տեսարանը։
Իր հայտնի էսսեում, որը թատերական քննադատը մշակել և վերամշակել էր տասնամյակներ շարունակ և, ի վերջո, հրատարակել 2004թ․֊ին, թատրոնով հետաքրքրվող յուրաքանչյուրին նվիրաբերում է բեմական անց ու դարձը հասկանալու գործիք՝ անկախ այն բանից,նա ընթերցու՞մ է սցենարը, թե՞ դիտում է բեմադրությունը։
Ֆուքսը խորհուրդ է տալիս առանձին կերպարների միջև ընթացող երկխոսության փոխարեն, «պիեսը ձևավորել որպես միջին մեծության մի գունդ» և «շնչել»։ Միայն այդ ժամանակ կարելի է պիեսին ուղղել հարցեր տարածության, ժամանակի, եղանակի, լույսի, ուժի և այլ բաների մասին․․․
Այդ «Փոքր մոլորակը» պիեսներ կարդալը վերածում է տիեզերական ճանապարհորդության՝ նաև ճանապարհորդության ժամանակի միջով:
Աչքերի պարզ կկոցմամբ կարելի է առանց վախի կանգնել տեքստի և պատկերների հորձանքի առաջ։
« «Սև արկղերը» արգելափակումից կձերբազատվեն ձեզնից առաջ։ Որքան բարդ է տեքստը, այնքան լավ»։,֊ ասում է Ֆուքսը։
Ըստ նրա, այդ տեքստերն իրենց մեջ են ներառում Իբսենին, Սթրինդբերգին, Շթեյնին, Բրեխթին, Արտոյին, Վիթքասին, Բեքքեթին, Մարիո Իրեն Ֆորնեսին, Սյուզան֊Լորի Փարքսին և Ռեզո Աբդոյին․․․
Այդ պիեսները պահանջում են ուխտագնացություն և այդ ճանապարհն իր ուսանողների համար հարթել է Էլինոր Ֆուքսը․․․
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։