Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Athens Epidaurus Festival»֊ի ներկայացումները քաղաքական ուղղվածություն ունեն

06.20.2024


Աթենքում ընթացքի մեջ է Եվրոպայի ամենախոշոր «Athens Epidaurus Festival» թատերական֊երաժշտական փառատոնը, որը ժամանակային առումով ընդգրկում է ողջ ամառը (այն տևում է 85 օր)։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « keeptalkinggreece.com»֊ին։

Փառատոնի ընթացքում հանդիսատեսին կներկայացվի տարբեր ժանրերի 93 բեմադրություն, որոնցում, ընդհանուր առմամբ կմասնակցեն աշխարհի զանազան երկրներ ներկայացնող ավելի քան 2500 դերասաններ։

Փառատոնի ծրագրում ներառված են պարային ներկայացումներ, համերգներ, տարբեր ժանրերի բեմադրություններ, ցուցադրություններ, քննարկումներ, կրթական ծրագրեր, հրապարակումներ, երեկույթներ, անվճար միջոցառումներ, հետահայաց ցուցադրություններ, նոր համագործակցություններ և հատուկ հարթակներ կատարողական արվեստի մասնագետների համար:

«Այս տարի մեր ներկայացումները քաղաքական ուղղվածություն ունեն, այն իմաստով, որ դրանք դնում են ժամանակակից հասարակություններում միասին ապրելու մարտահրավերները՝ ժողովրդավարության, արդարության և ներառականության պահանջը, ինչպես նաև հանրային մասնակցության հրատապ անհրաժեշտությունը»,֊ հայտարարել է փառատոնի գեղարվեստական ​​ղեկավար Կատերին Եվանգելատուն։

Աթենքի թատրոնում ներկայացումների ցուցադրությունների մեկնարկը տրվել է Պուչինիի «Տոսկա» օպերայով՝ ռեժիսոր Ուգո դե Անայի բեմադրությամբ։

Նախատեսվում է, որ փառատոնը կեզրափակվի կրկին օպերային բեմադրությամբ՝ Հունաստանի ազգային օպերային թատրոնում ռեժիսոր Կոնստանտին Ռիգոսի պատրաստած Վերդիի «Տրավիատա»֊ով։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 22 անգամ