Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ավինյոն ֊ 2024֊ը» մեկնարկել է «նախքան ունայնությանը հանդիպելը»

07.08.2024

Ֆրանսիայի հարավում մեկ շաբաթից ավելի է, որ մեկնարկել է Ավինյոնի հայտնի փառատոնը։ Այս տարվա ծրագրում 35 ներկայացում, շոուներ, պարային և բազմամասնագիտական ​​բեմադրություններ և բեմարվեստին առնչվող ևս 300 այլ միջոցառումներ նախատեսած թատերական ստուգատեսը թվով 78֊րդն է։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Մենք ստեղծագործության փառատոն ենք, որը պայքարում է բառեր, հնչյուններ, ժեստեր և պատկերներ ընտրելու, քննարկելու և դրանց հետ այս աշխարհում ապրելու արվեստագետների ազատության համար», - նշել է փառատոնի տնօրեն Թիագո Ռոդրիգեսը: Նրա կարծիքով Ավինյոնի փառատոնը, որտեդ հանդիպում են արվեստագետներն և հանդիսատեսները, մշակութային, սոցիալական աշխատանք է, որն այժմ առավել քան երբևէ անհրաժեշտ է Եվրոպային: Նա ընդգծել է, որ «Այս հանդիպումը անհայտը բացահայտելու, զգացմունքների արթնացման, տարբերությունները սիրելու, մեր ժամանակի խնդիրները քննարկելու, այլ հնարավոր աշխարհների մասին սովորելու կենսական պահ է»։

Փառատոնի 2024թ․֊ի ծրագիրը ներառում է ներկայացումներ, որոնցում ռեժիսորները վերաիմաստավորում են դասական տեքստերը, կասկածի տակ են դնում հաստատված նորմերը, խորհում են այն մասին, ինչի մասին ընդունված չէ խոսել հասարակության մեջ և դիմում են անձնական փորձին:

Թատրոնի առասպելաբանության մեջ Ավինյոնի փառատոնի տեղին ու դերին յուրահատուկ անդրադարձ է կատարել ֆրանսիացի ռեժիսոր Ֆանի դը Շայեն։ Նրա «Avignion une ecole» խորագրով աշխատանքում 15 երիտասարդ դերասաններ և դերասանուհիներ ներկայացնում են փառատոնի պատմությունը՝ դրանից վերցրածը և իրենցմեջ եղածը հանդիսատեսների հետ կիսելու համար: Նրանք խոսում են տպավորությունների և սիրելի պահերի մասին, վերարտադրում արտիստների վկայությունները, քննադատների ակնարկները և հանդիսատեսների մեկնաբանությունները։

Փառատոնը մեկնարկել է Անժելիկա Լիդելի «DAMON» բեմադրությամբ, որը հայտնի շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանի թաղման յուրահատուկ արարողակարգն է։ Բեմադրությունը, որը կոչվում է նաև «Բերգմանի թաղումը», հենված է շվեդ ռեժիսորի նկարահանած սեփական հուղարկավորության սցենարի վրա։ Իր բեմադրությամբ Լիդելը հանդիսատեսին հրավիրում է տեսնել թաղված երևակայություններն ու չասված վախերը՝ նախքան վերջին դևին՝ ունայնությանը, հանդիպելը․․․

Ավինյոնի 78֊րդ փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 21֊ը։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 13 անգամ