Բրոդվեյի մտահոգությունը դպրոցական ամառային արձակուրդներին 07.18.2024
Նյու֊Յորքի թատրոնները մտահոգված են այն խնդրի լուծմամբ, թե ինչպես մի քանի ժամով, կտրեն երեխաներին էկրաններից։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « newyorktheatreguide.com»֊ին։
Ինչպես ամենուր, այնպես էլ այս մեգապոլիսում դպրոցական արձակուրդներ են։ Բրոդվեկում շոուներ կազմակերպող մենեջերները լավ են հասկանում, որ հիմա այդ տարիքի հանդիսատեսներին թատրոն հրավիրելու ամենաիդեալական ժամանակն է։ Նրանց չափանիշներում և հաշվարկներում ոչ միայն նյու֊յորքցի, այլև նահանգի շատ այլ բնակավայրերի հանդիսատեսներն էլ են ընդգրկվում։
Թատրոնը հիանալի ամառային ժամանց է նաև ընտանիքների համար, քանի որ հաստատությունների ծրագրերում բոլորի համար մատուցվում են ուսանելի և զվարճալի ամենատարբեր բեմադրություններ։
Բրոդվեյը, հավատարիմ իր սկզբունքներին, հանդիսատեսներին է ներկայացնում ոչ միայն բնօրինակ պիեսների բեմադրություններ, այլև այնպիսիք, որոնք հայտնի անիմացիաների բեմական վերարտադրություններն են։ Այդ առումով, անշուշտ, առաջնությունը Դիսնեյի այնպիսի շոուներինն է, ինչպիսիք են «Արքա Առյուծը» և «Ալադինը», որոնք ցուցադրվում են ողջ թատերաշրջանի ընթացքում։
Դպրոցականների համար հաճելի ժամանցի հնարավորություններ են ստղծված նաև թատերական տարածքներից դուրս, այսպես կոչված «Off-Broadway» միջոցառումներում, որոնցից է օրինակ «Gazillion Bubble Show»֊ն, որը շատ հարմար է ամենից փոքրիկ հանդիսատեսներին կենդանի զվարճալիքների հետ հաղորդակցվելու համար
Նյու֊Յորքի թատերական յուրահատուկ վայրերից մեկը Կենտրոնական զբոսայգու սրտում գտնվող «Դելակորտ» բացօթյա թատրոնն է։ Ճիշտ է, այս հարթակը 2024թ․֊ին չի գործելու քանի որ այստեղ իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, սակայն այն կվերսկսի աշխատանքները հաջորդ տարի՝ 2025թ․֊ին։ «Դելակորտ»֊ը հասարակական թատրոն է և այստեղ ներկայացնում է իր ամենամյա «Շեքսպիրն այգում» նախագիծը։
Բայց «Դելակորտ» թատրոնի այս տարվա բացակայությունը լրացվել է անվճար շարժական թատրոնի «Սխալների կատակերգություն» թատերական բեմադրությամբ, որն անգլերեն և իսպաներեն լեզվով շեքսպիրյան նույնանուն պիեսի երաժշտական տարբերակն է և ներկայացվում քաղաքի ամենատարբեր վայրերում։։