Դերասանը վերադառնում է Լոնդոն՝ շեքսպիրյան «Ռիչարդ II»֊ով07.23.2024
Երկարատև բացակայությունիվ հետո Լոնդոնյան բեմահարթակ է վերադառնում համաշխարհային համբավ ունեցող գերաստղ, դերասան Ջոնաթան Բեյլին (իսկական անունը՝ Էնթոնի Բրիջերթոն)։ Նա կխաղա Շիքսպիրյան Ռիչարդ II՝ բրիտանական մայրաքաղաքի «Bridge» թատրոնում Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « londontheatre.co.uk»֊ին։
Այդ բեմադրությամբ շեքսպիրյան պիեսի սեփական մեկնաբանությունը կներկայացնի ռեժիսոր Նիկոլաս Հայթները։ Պրեմիերան նախատեսված է 2025թ․֊ի գարնանը։
Ջոնաթան Բեյլին իր կարիերան սկսել է որպես մանկական դերասան Վեսթ Էնդի «Les Misérables» թատրոնում։ Ավելի ուշ նա դարձել է Օլիվիե մրցանակի դափնեկիր՝ Սթիվեն Սոնդհեյմի թատերախմբի բեմադրության մեջ սեռափոխված Ջեյմիին մարմնավորելու համար:
Բեյլին ընդարձակ ներկապնակ ունեցող դերասան է։ Նա դերեր է կատարել ամենատարբեր ձևաչափի հեռուստատեսային, լիամետրաժ ֆիլմերում։ Այդ գործունեության ընթացքում նա հասցրել է զուգահեռաբար ավելի խորանալ շեքսպիրյան տիրույթում և, միաժամանակ, ուժերը փորձել երաժշտական բեմադրությունների ժանրում։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի