Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ռուր֊2024» տրիենալեի ամենակարևոր անուններից մեկը՝ Փարաջանով

07.26.2024


«Կարոտ վաղվա օրվա համար»,֊ այսպիսի բնութագիր է տվել առաջիկայում Գերմանիայում կայանալիք Ռուրի հերթական տրինալեի կենտրոնական թեմային միջոցառման նոր գեղարվեստական ղեկավար Իվո վան Հովեն։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « oteatre.info»֊ին։

Յուրաքանչյուր երեք տարին մեկ իր ղեկավարին փոխարինող միջոցառումը Հովեի գլխավորությամբ կկայանա առաջին անգամ։ Դրա ծրագիրը սովորաբար աչքի է ընկնում բազմաժանրությամբ։ Բացառություն չի լինի նաև 2024թ․֊ի օգոստոսի 15֊ից մինչև սեպտեմբերի 15-ը անցկացվելիքը։

Այս տարվա ծրագրում ընդգրկված է ավելի քան 30 իրադարձություն, այդ թվում բեմադրությունների համաշխարհային պրեմիերաներ, որոնք եվրոպական տարբեր թատրոններում բեմադրվել են փառատոնի համագործակցության շնորհիվ։

Ռուրի տրիենալեի պաստառի ամենակարևոր վերնագրերից մեկը Կիրիլ Սերեբրեննիկովի «Լեգենդ» ստեղծագործությունն է, որը նվիրված է հայ մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հարյուրամյակին։ Բեմադրությունը ստեղծվել է «Նրա (Փարաջանովի) աշխարհի մոտիվներով»,֊ նշված է բեմադրության նկարագրության մեջ։

Բանաստեղծական և նույնիսկ սյուրռեալիստական ​​կինոյի վարպետի, բազմատաղանդ արտիստի և անսովոր մարդու ողբերգական ճակատագիրը ոչ թե կենսագրական, այլ «լիրիկական և սրամիտ ներկայացում» ստեղծելու ելակետն է, որում Փարաջանովը դառնում է «այլաբանական կերպար. նկարիչ, բանաստեղծ, թափառական, մարտիկ և ապստամբ»։

Բեմադրության մեջ ներկայացվող 10 լեգենդներում ներկայացվում է մեծ արվեստագետի կյանքի հարուստ խճանկարը՝ կրքի, էքսցենտրիզմի, գեղեցկության և շահագործման միջև, որը նյութականանում է մշակույթների անեզր տիեզերքում։

Փառատոնի կազմակերպիչները հիշեցնում են, որ ազատության համար վճարելով բանտարկությամբ և մասնագիտությամբ զբաղվելու հնարավորությունից զրկվելով, Փարաջանովը ներշնչում էր մեկը մյուսից տարբերվող և իրեն չնմանվող ժամանակակիցներին՝ Ֆելինիին, Անտոնիոնիին, Գոդարին, Տարկովսկուն, Կուրասավային, Իվ Սեն֊Լորանին, նաև՝ Լեդի Գագային։

«Լեգենդները» Ռուրի տրինալեի պրեմերայից հետո կցուցադրվի Համբուրգի «Thalia Theater» թատրոնում։

Այս բեմադրությունն ստեղծող երրորդ կողմը Կիրիլ Սերեբրեննիկովի Եվրոպայում հիմնած «Kirill & Friends» ընկերությունն է։

Բեմադրության մասնակիցների մեջ զգալի թիվ են կազմում նաև Մոսկվայում լուծարված «Գոգոլ կենտրոն» թատրոնի արտիստները։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 60 անգամ