Երկու բեմադրություն պատրաստվել են խոշոր փառատոների հետ համագործակցելով07.29.2024
12 բեմադրությունների պրեմիերա, որոնցից 5֊ը հին գործերի վերականգնված տարբերակներ։ Այսպիսին է լինելու Գերմանիայի Համբուրգ քաղաքի հայտնի «Thalia Theater» թատրոնի նոր՝ 2024-2025թթ․ թատերաշրջանում հանդիսատեսին ներկայացվելիք նորույթների շարքը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « oteatre.info»֊ին։
Այդ բեմադրություններից երկուսը «Thalia Theater»֊ը պատրաստել է խոշոր փառատոների հետ միասին, այդ իսկ պատճառով դրանց առաջին ցուցադրությունները կկայանան ամռանը՝ մինչև համբուրգյան պրեմիերաները։ Այսպես, Զալցբուրգի փառատոնում ռեժիսոր Նիկոլաս Շթեմանը առաջին անգամ կներկայացնի Սոֆոկլեսի և Էսքիլոսի տեքստերի վրա հիմնված «Օրեստեյա»֊ն։ Այդ գործը Համբուրգում կցուցադրվի հոկտեմբերի 30֊ին։
Այս բեմադրության գլխավոր թեման պատերազմն է և դրա տեղը հասարակության մեջ։
«Եռապատումը, որը 2500 տարեկան է, նկարագրում է այն հիմնական հոգեբանությունը, որի կառուցվածքը մարդկանց դրդում է գնալ պատերազմ և յուրաքանչյուրն իրեն համարում է արդար։ Պատերազմը և սպանությունները բոլորին թվում են երբեմնի օրինական կարգը վերականգնելու խոստում։ Բայց հենց իրենք էլ ցույց են տալիս, որ դա չի կարող լինել։ «Ահա ևս մեկ սպանություն և ամեն ինչ այդ ժամանակ լավ կլինի»; «Օրեստեյան» ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ վերածվում մարդասպանի, նկարագրում է, թե դա որքան է նրանց ճնշում ։ Սպանությունից հետո սպասվող քավությունը չի իրականանում։ Պատասխանը՝ նոր սպանություններ։ Անխնա դաժանությամբ ցուցադրվում է, թե ինչպես է վերականգնվում վրեժի մեղսագործության շրջանը, սակայն տառապանքները երբեք չեն փոխհատուցվում։ Ինչպե՞ս դուրս գալ աբսուրդ շրջանից։ Կարո՞ղ ենք, արդյոք մենք դրանից դուրս գալ․․․»,֊ հարցնում է ռեժիսորը։
Իսկ «Օրեստեյայի» համբուրգյան պրեմիերայից ուղիղ մեկ ամիս անց, նոյեմբերի 30֊ին «Thalia Theater» թատրոնի բեմում կներկայացվի ռուս֊ուկրաինական պատերազմի հետևանքով Եվրոպա տեղափոխված և այնտեղ իր մասնագիտական գործունեությունը իրականացնող ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի «Լեգենդ» պիեսի համբուրգյան պրեմիերան։
«Թագլուրն» արդեն տեղեկացրել է, որ այս բեմադրությունը «Kirill & Friends․ ընկերության և Ռուրի տրիենալեի համատեղ ստեղծագործությունն է։ Այն անդրադառնում է հայ մեծ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կյանքին ու ստեղծագործությանը և նվիրված է նրա հարյուրամյակին։
Ավելացնենք, որ Սերեբրեննիկովի համար սա արդեն չորրորդ բեմադրությունն է «Թալիա» թատրոնում. մինչ այդ նա այստեղ բեմադրել է «Սև վանականը», «Վի» և «Բարոկկո»-ի նոր տարբերակը։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի